Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր FREDA/CS-2017/003
Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր
Թռչնաֆաբրիկայի վերագործարկման տնտեսական և տեխնիկական իրագործելիության վերլուծության իրականացում, FREDA/CS-2017/003
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
“Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն” /ԵԳՖԱԾ / Ծրագիր
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ
Դանիական թագավորության դրամաշնորհ, COFIN-DK-817-AM
Հայաստանի Հանրապետությունը դրամաշնորհ է ստացել Դանիական թագավորությունից, որը կառավարվում է Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի /այսուհետ` ԳԶՄՀ/ կողմից, “Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն” ծրագիրը /այսուհետ` ԵԳՖԱԾ/ իրականացնելու համար և նպատակ ունի գումարների մի մասն օգտագործել սույն խորհրդատվական ծառայությունները ձեռք բերելու համար։
Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը /այսուհետ` Հիմնադրամ/ Թռչնաֆաբրիկայի վերագործարկման տնտեսական և տեխնիկական իրագործելիության վերլուծության, FREDA/CS-2017/003 ծրագրի իրականացման համար Խորհրդատուների ընտրության առաջիկա մրցույթին մասնակցելու նպատակով բոլոր շահագրգիռ կազմակերպություններին հրավիրում է ներկայացնել Հետաքրքրության հայտեր:
Առաջադրանք և սպասվող արդյունքներ
Ծառայության նպատակն է աջակցել Հիմնադրամին հասկանալու Բադալ, Բաղրամյան, Վարդենիս և Գնդեվազ համայնքներում տեղակայված թռչնաբուծական ֆաբրիկաների (Այսուհետ միասին՝ Ֆաբրիկաներ կամ առանձին՝ Ֆաբրիկա) վերագործարկման տնտեսական և տեխնիկական իրագործելիությունը, որի արդյունքում Հիմնադրամը հնարավորություն կունենա կայացնելու տնտեսապես և տեխնիկապես հիմնավորված ներդրումային որոշում:
Խորհրդատուից պահանջվում է մանրամասնորեն պատրաստել անհրաժեշտ մասնագիտական եզրակացություն Թռչնաբուծարանի վեագործարկման տեխնիկապես և տնտեսապես իրագործելի լինելու վերաբերյալ:
Որակավորումը`
Խորհրդատու կազմակերպությունը պետք է ունենա հետևյալ որակավորումը`
- Նախագծերի տեխնիկական և տնտեսական վերլուծության ոլորտում առնվազն 5 տարվա փորձ,
- Տնտեսական վերլուծության ոլորտում առնվազն 10 տարվա փորձ ունեցող առնվազն 1 խորհրդատուի առկայություն,
- Թռչնաբուծության ոլորտում առնվազն 10 տարվա տարվա փորձ ունեցող առնվազն 1 խորհրդատուի առկայություն ,
- Տնտեսական և տեխնիկական վերլուծության ոլորտում առնվազն 2 նախագծի իրականացում նախորդ 2 տարվա ընթացքում:
Հայտում ներառվող փաստաթղթերը`
Դիմում Հիմնադրամի տնօրենի անունով` նշելով, ծրագրի անվանումը;
- Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը;
- Հայտը ստորագրողի լիազորագիրը (Պետ. Ռեգիստրի կողմից գրանցված տնօրենի դեպքում անհրաժեշտ չէ);
- Խորհրդատուի ընդհանուր փորձը և այլ անհրաժեշտ տվյալներ;
- Վերջին 5 տարիների ընթացքում նմանատիպ ծառայությունների մատուցման փորձառության վերաբերյալ տեղեկատվություն;
- Աշխատակազմի ցանկը և դրանց աշխատանքային փորձառության վերաբերյալ տեղեկատվությունը (CV),
- Հայտը համատեղ ներկայացնելու դեպքում ՀՁԳ-ի պայմանագիրը;
Հայտը ներկայացվում է հայերեն, 1 բնօրինակ և 1 պատճեն։
Խորհրդատուների որակավորման և փորձի գնահատման չափանիշներ`
- Ընկերության ընդհանուր փորձը (տարիների քանակը) համապատասխան ոլորտում /10 միավոր/
- Վերջին երեք տարիների ընթացում կնքված նմանատիպ պայմանագրերի քանակը /20 միավոր/
- Հիմնական աշխատակազմի ընդհանուր փորձը և որակավորումը /20 միավոր/
- Հիմնական աշխատակազմի ծրագրին առնչվող փորձը և որակավորումը /50 միավոր/
Ընդամենը` 100 միավոր
Ամենահամապատասխան որակավորումներով և փորձով ընտրված Խորհրդատուն կներկայացնի համատեղված Տեխնիկական — Ֆինանսական առաջարկ և այնուհետև կհրավիրվի պայմանագրային բանակցությունների։
Աշխատանքների իրականացման ենթադրվող ժամկետը` 2 ամիս։
Խորհրդատուն ընտրվելու է ԳԶՄՀ-ի կողմից 2010 սեպտեմբերին հրապարակված Գնումների ուղեցույցով սահմանված ընթացակարգերի համաձայն։ Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով ժամը 09.00-18.00։
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել նշված հասցեով մինչև 2017թ. Փետրվարի 22-ը, ժ.17.00։
Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամ
Գնումների մասնագետ` Մարինա Մելքոնյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Սարյան 26/3
ՀՎՀՀ՝ 00099439
Հեռ`010 50 05 81
info@freda.am