Ի լրումն ֆինանսական աջակցության, ՀԳՏՏԶՀ-ն կարող է տրամադրել նաև ոչ ֆինանսական աջակցության ծառայություններ կախված ֆինանսավորման առկայությունից և ընկերության պահանջներից: Այն ներառում է նախաներդրումային, ներդրումային գործընթացի դյուրինացման և հետ ներդրումային աջակցություն։

Նախաներդրումային աջակցություն

Հաճախորդների բազայի ստեղծում, որը ներառում է.

  • Ցուցահանդեսների կազմակերպում
  • Միջազգային ցուցահանդեսների և ուսումնական տուրերին մասնակցություն
  • Համատեղ ֆորմալ ուսուցողական միջոցառումների մասնակցություն
  • Ուղղակի կարողությունների զարգացման միջոցառումներին մասնակցության

Խորհրդատվական աջակցություն ընկերության ռազմավարության մշակման համար, ինչպես նաև նախնական պլանավորման աջակցություն ընթացիկ ծրագրի համար, որի համար անհրաժեշտ է ֆինանսավորում:

Ներդրումային գործընթացի դյուրինացման աջակցություն

  • Ծրագրի նախնական իրագործելիության ստուգում
  • Due diligence հաշվետվության կազմում
  • Բիզնեսի գնահատում
  • Ներդրման մանրամասն պլանավորում

Հետ ներդրումային աջակցություն

  • Ընկերության կառավարում
  • Բյուջետավորում
  • Հաշվապահական հաշվառում
  • Աուդիտի և հարկային համապատասխանելիություն
  • Սարքավորումների տեղափոխում
  • Շուկայի ուսումնասիրություն
  • Ապրանքների որակի և անվտանգության միջազգային ստանդարտների որդեգրման աջակցության ծառայությունների մատուցում։