2Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամը (ԳԶՄՀ) Միավորված ազգերի կազմակերպության ասոցիացված ոչ քաղաքականացված կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է գյուղական բնակչության շրջանում չքավորության դեմ պայքարը: IFAD-ը հիմնադրվել է 1977 թվականին: Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է IFAD-ին 1993 թվականից: Ավելին…

IFAD-ը ՀՀ կառավրության հետ մեկտեղ հանդիսանում է ՀԳՏՏԶՀ-ի հիմնադիրը և Հիմնադրամի գործունեության հիմնական ֆինանսավորողը:


3Զարգացող Երկրների Համար Արդյունաբերական Հիմնադրամը տրամադրում է ռիսկային ֆինանսավորում կապիտալ և խորհրդատվական ծառայություն զարգացող երկրներում ներդրում կատարող կազմակերպություններին: Ավելին….

IFU հիմնադրամի հետ 2009թ. փետրվարի 2-ին կնքված մասնագիտական աջակցության և աշխատակիցների վերապատրաստման վերաբերյալ պայմանգրի ներքո IFU հիմնադրամը Հիմնադրամի աշխատակիցներին մատուցում է մասնագիտական աջակցություն Հիմնադրամի սովորական աշխատանքային պայմաններում, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով կազմակերպում է Հիմնադրամի աշխատակիցների այցելությունը IFU գրասենյակներ և IFU դանիական գործընկերների բիզնեսներ:


acba «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն առաջին գրանցված մասնագիտացված լիզինգային ընկերությունն է ՀՀ-ում, որը հիմնադրվել է 2003թ. մարտի 30-ին: Ավելին…

Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի, «ՇՏԻԳԵՆ» ՍՊԸ-ի և «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի միջև կնքվեց Համագործակցության Համաձայնագիր: Համագործակցության շրջանակներում Հիմնադրամի հաճախորդ ընկերությունները հնարավորություն կստանան  շահավետ պայմաններով (ավելի երկար վարկավորման ժամկետներով) ձեռք բերելու Շտիգեն ընկերության կողմից առաջարկվող և  իրենց արտադրատնտեսական պահանջներին համապատասխանող վերականգնվող էներգիայի ստացման և էներգոխնայողության համակարգեր:


shtigen-logo-150x110 «ՇՏԻԳԵՆ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013 թվականին։ Ծավալելով իր գործունեությունը վերականգնողական էներգետիկայի ոլորտում՝ ՇՏԻԳԵՆ ընկերությունը որդեգրեց իր առաքելությունը՝  արևային էներգետիկայի լուծումները հասանելի դարձնել  հայ ընտանիքներին։ Ավելին…

Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի, «ՇՏԻԳԵՆ» ՍՊԸ-ի և «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ»  վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի միջև կնքվեց Համագործակցության Համաձայնագիր: Համագործակցության շրջանակներում Հիմնադրամի հաճախորդ ընկերությունները հնարավորություն կստանան  շահավետ պայմաններով (ավելի երկար վարկավորման ժամկետներով) ձեռք բերելու Շտիգեն ընկերության կողմից առաջարկվող և  իրենց արտադրատնտեսական պահանջներին համապատասխանող վերականգնվող էներգիայի ստացման և էներգոխնայողության համակարգեր:


logo Ավստրիայի զարգացման գործակալություն (ԱԶԳ) / Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ): ՕԳԱՆ (Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն) նախագիծը ստեղծվել է 2015 թ.-ի սեպտեմբերին: Այն ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից: Այն նպաստում է Հայաստանի կայուն գյուղատնտեսական զարգացման ռազմավարության նպատակներին՝ բարելավելով գյուղական բնակչության կենսամակարդակը: Ավելին…

2017 թվականի փետրվարի 20-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունն Ավստրիայի զարգացման գործակալության և Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի հետ համատեղ Ավստրիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների ստեղծման 25-ամյակի կապակցությամբ, դեսպանության «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր Հայաստանի օրգանական պարենային մթերքների և խմիչքների ցուցահանդես, որին մասնակցեցին օրգանական սննդամթերքի արտադրության ոլորտում Ավստրիայի զարգացման գործակալությունից և Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամից աջակցություն ստացած հայաստանյան ավելի քան 10 ընկերություններ:


armswissbank_logo_am «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերի 07-ին։ Առաքելությունն է բացահայտել հաճախորդների կարիքները` նրանց տրամադրելով միջազգային լավագույն փորձին համահունչ ֆինանսական լուծումներ: Ավելին…

20.05.2015թ. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»  ՓԲԸ և Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր՝ հաճախորդներին Բանկի և Հիմնադրամի կողմից համատեղ ծրագրեր առաջարկելու նպատակով:


logo_am «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2013թվականին արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում: Ավելին…

Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի և «Հայաստանի արտահանման ապահովագարական գործակալություն» ՓԲԸ-ի միջև կնքվեց Համագործակցության Համաձայնագիր 2015թ․-ի մայիսի 14-ին։

Համագործակցության նպատակն է խթամել ՀՀ տարածքից արտահանումը, արտահանողների համար ստեղծել ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ, բարձրացնել հիմնադրամի և ընկերության կողմից մատուցվող ծառայությունների գրավչությունը։