«Մեղրու Պահածոների Գործարան» ՓԲԸ-ն 4 զբաղվում է պահածոների արտադրությամբ և հանդիսանում Հայաստանում գործող ամենահին պահածոների գործարաններից մեկը: Ընկերությունը հանդիսանում է առաջատար պահածոների գործարան Սյունիքի մարզում, իսկ հանրապետության կտրվածքով հանդիսանում է թուզ վերամշակող հիմնական ընկերություններից մեկը: Ընկերությունը հիմնադրվել է 1930թ-ին, սեփականաշնորհվել է 1996-ին` որպես բաց բաժնետիրական ընկերություն: Ընկերության արտադրական հզորությունները տեղակայված են Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում: Ընկերությունը արտադրում է մրգերի մուրաբաներ, ջեմեր, օշարակներ, հյութեր և ընպելիքներ, որոնց գերակշռող մասը արտահանվում է ԱՄՆ, Ռուսաստան և Ուկրաինա: Ընկերությունը նախատեսում է ավելացնել իր արտահանման ծավալները և արտադրանքի տեսականին:Ավելին….


Untitled11

«Ագրոլոգ» ՓԲԸ-ն հանդիսանում է փոքր ձեռնարկություն, որը 2011 թվականից աշխատում է Աշտարակի գյուղատնտեսական արտադրության շուկայում: Հիմնական գործունեությունը սառնարանային տնտեսությունն էր և թարմ սննդի վերամշակումը, մասնավորապես, մրգերի, ինչպես նաև սառնարանային տարածքների վարձույթը: Այնուհետև Ընկերությունը 2015 թ.-ին սկսեց չրերի արտադրությունը, որը հիմնականում արտահանվում է մի շարք երկրներ`Վրաստան, Ռուսաստան և Ղազախստան: Փոքր քանակություն արտահավել է նաև Հորդանան և Ֆրանսիա: 2016 թ.-ին ընկերությունը սկսել է լայնացնել իր գործունեությունը: ԵՄ-ի  կողմից ֆինանսավորվող և Ավստրիայի Զարգացման Գործակալության կողմից իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (OASI) ծրագրի շրջանակներում, Ագրոլոգ ՓԲԸ-ին շնորհեց դրամաշնորհ` ֆինանսավորելու Աշտարակի օրգանական սննդի ուսումնական և արտադրական կենտրոնի ստեղծումը: Ծրագրի նպատակն է աջակցել ֆերմերներին, ովքեր հետաքրքրված են օրգանական գյուղատնտեսության ոլորտում, աջակցելով օրգանական սերտիֆիկացմանը, խորհրդատվության կազմակերպմանը, դասընթացների կազմակերպմանը և օրգանական գաղափարների և արտադրանքի առաջխաղացմանը, ինչպես նաև էկոտուրիզմի զարգացմանը, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան մասնակցելու Օրգանական սննդամթերքի արտադրությանն ու վերամշակմանը Հայաստանում միակ գործող օրգանական կենտրոնում, և, իհարկե, օրգանական սննդամթերքի արտադրությանը, մշակմանը և պահպանմանը: Ավելին…


Untitled2«365 Գրուպ» ՓԲԸ-ն գործում է գինեգործության ոլորտում, և իրականացնում է խաղողի և մրգային գինիների, թնդեցված գինիների և ծիրանի կոնյակի արտադրություն: Ընկերության արտադրանքը իրացվում է «365 Վայնս» ապրանքանիշի ներքո: Ընկերությունը իր գինեգործական գործունեությունը սկսել է ծավալել 2008թ.-ից: Ընկերության հիմնական շուկայական կենտրոնացումը Պինո տեսակի թնդեցված խմիչքի և մրգային գինիների գծով է, սպառողին առաջարկելով յուրօրինակ դիզայնուվ և արդեն ճանաչված ապրանքանիշով Passion de Pineau 2 և 10 տարեկան գինիներ: Ընկերությունը իր գործունեությունը ծավալում է Երևան, Աճառյան 40ա հասցեում գտնվող արտադրամասում: Ընկերությունը նախատեսում է ընդլայնել գործունեությունը, մասնավորապես` ընդլայնել արտադրանքի ծավալները ՀՀ շուկայում, մեծացնել արտահանման ծավալները ՌԴ և Ուկրաինա և կայունացնել շուկայում սեփական բրենդի դիրքերը:Ավելին…


«Սիս նատուրալ» ՓԲԸ-ն17 ստեղծվել է 2000թ.-ին: Ընկերությունը տեղակայված է Երևան քաղաքի մերձակայքում: Ընկերությանն են պատկանում “Յան”, “Սիս” և “Ջուսիս”` պրեմիում, միջին և միջանկյալ դիրք գրավող ապրանքանիշները: Ընկերության արտադրանքը հիմնականում վաճառվում է ներքին շուկայում, միևնույն ժամանակ տարեց տարի աճել են արտահանման ծավալները. այսպիսով 2011 թ. արտահանումը կազմել է ընդհանուր վաճառքների 25%-ը: Արտադրանքը հիմնականում արտահանվում է ԱՊՀ երկրներ (Թուրքմենիա, Ուկրաինա, Վրաստան), Արևմտյան Եվրոպա (Հունգարիա, Ֆրանսիա) և ԱՄՆ:Ավելին…

 


Gofroline«Գոֆրոլայն» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին։ Ընտանեկան բիզնես է։ Այժմ զբաղվում է  ծալքավոր ստվարաթուղթի և դրանից պատրաստված կոնտեյների արտադրությամբ։ Ստվարաթուղթը խոշորագույն փաթեթավորման նյութ է աշխարհում: Դժվար է գտնել արտադրական տարածք, որտեղ ծալքավոր ստվարաթուղթը  չեն օգտագործվում: Ներկայումս ընդհանուր համաշխարհային միտում է օգտագործել ստվարաթուղթ, քանի որ այն վերամշակելի է, թեթև, էժան, հեշտությամբ բրենդավորվող և բավականաչափ ուժեղ փաթեթավորման հատկություններով:Ավելին…

 

 


Untitled«Ատաստ Ֆուդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին։ «Ատաստ Ֆուդ» ՍՊԸ-ի գործարանը գտնվում է Վերին Գետաշեն գյուղում: Ստեղծման օրից մինչ այս պահը ընկերությունը, առանց զգալի ընդհատումների, իրականացնում է տնտեսական գործունեություն: Ընկերությունը մասնագիտացած է պահածոյացված մթերքների, մուրաբաների, ջեմերի և այլնի արտադրության մեջ: Ընկերությունը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և արտադրում է շուրջ 45 ապրանքատեսակ( կոմպոտներ, ընկույզի մուրաբա, վարդի թերթիկների մուրաբա, ջեմեր, մարինադներ, մարինացված օկրա, խավիար, լեչո, աջիկա և այլն): Ավելին…

 


 

 «Արզնի Մսամթերք» ՓԲԸ20 հիմնադրվել է 2013թ.-ին: Ընկերությունը տեղակայված է Կոտայքի մարզում: Ընկերության հիմնական գործունեությունը սպանդանոցային ծառայությունների մատուցումն է: Սպանդանոցները, այդ թվում և “Արզնի Մսամթերք” ՓԲԸ-ն, կառուցվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ՊԳԿ-ի ծրագրի շրջանակներում: “Արզնի Մսամթերք” ՓԲԸ-ում շինարարական աշխատանքները սկսվել էին 2013թ. երկրորդ կեսին և շարունակվում էին ամբողջ 2014թ. ընթացքում: Սպանդանոցի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2014թ. դեկտեմբերին: “Արզնի Մսամթերք” ՓԲԸ-ն ՀԳՏՏԶՀ-ի տեխնիկական աջակցության բաղադրիչի շրջանակներում ստացել է ISO 22000 և HALAL սերտիֆիկացում և այսօր լիովին պատրաստ է մատուցել սպանդանոցային ծառայություններ:

 


 

downloadцц«Գարբուշ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին։ Հիմնադրման օրվանից առ ներկա պահը ընկերությունը իրականացնում է մանրաձկան և աճեցվող ձկան իրացում փոքր ձկնաբուծական տնտեսություններին: Ընկերությունը, հիմնվելով ներկայումս գործող արհեստական լճերում գործող ձկնաբուծական արտադրության վրա, ձգտում է ընդլայնել առկա արտադրական հզորությունները: Ընկերության արտադրանքի 75 — 80% — ը իրացվում է ներքին շուկայում, իսկ մնացած մասը արտահանվում է Վրաստան, Ղարաբաղ, և այլն: Ընկերությունը նախատեսում է ավելացնել արտահանման ծավալները, քանի որ ներկայումս արտասահմանյան երկրներում առկա է  տվյալ արտադրանքի իրացման մեծ շուկա:


   «Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ գտնվում է Բերդավան գյուղի ծայրամասում։ Գործարան մտնելիս երևում են Սովետական Միությունից ժառանգություն մնացած շենքերը, հենց գինու մառանի կամարի վրա էլ երևում է սովետական մուրճն ու մանգաղը։

«Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ հիմնադրվել է 1946 թ.-ին, աշխատել մինչև  ԽՍՀՄ փլուզում, մթերել մոտ 10 հազար տոննա խաղող: 1996-ին սեփականաշնորհվել է, դարձել հիմնականում խաղողի մթերման կետ, որտեղ ընդունվել է Նոյեմբերյան եւ Կողբ համայնքների խաղողը, իսկ այնտեղից՝ տեղափոխվել գինի և կոնյակ արտադրող այլ գործարաններ։

Ընկերությունը, պահպանելով ձեռնարկության երկարամյա ավանդույթները, ստեղծման օրվանից զբաղվում է գինու և գինենյութի արտադրությամբ։

Ներկայումս գործարանն արտադրում է սպիտակ անապակ և կիսաքաղցր, կարմիր անապակ և կիսաքաղցր գինիներ, ինչպես նաև «Սապերավի» տեսակի գինիներ: 2018 թվականից սկսած Ընկերությունը արտադրում է նաև մրգային և բանջարեղենային պահածոների լայն տեսականի: Ավելին…..


2001772«Գեչի-15» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին։ Ընկերությունը իրականացնում է անասնակերի արտադրության ծառայությունների մատուցում հիմնականում փոքր և միջին անասնապահական ֆերմաներին, այլ կերպ ասած, ընկերության հասույթը գոյանում է մատուցված ծառայությունների դիմաց հաճախորդների կողմից կատարվող վճարներից: Կատարվում է երկու տեսակի ծառայությունների մատուցում` էքստրուդացված կերի արտադրություն և անասնակերի աղալու և համասեռման ծառայություն: Որպես հումք օգտագործվում են պատվիրատուի կողմից բերված բաղադրամասերը և սննդային ու հանքային հավելումները: Ընեկերության կողմից նախատեսվող գործունեությունները դրականորեն են ազդում  անասնապահության զարգացման վրա։

 


«ՍԱՎԱ» ՍՊԸ-ն հանդիսանում է Աբովյան քաղաքում պահածո արտադրող ընկերություն արդիական սարքավորումներով համալրված: Գրանցումից հետո, սկզբնական շրջանում Ընկերությունը զբաղվել է առևտրով:  Այնուհետև, 2005 թվականից ընկերությունը սկսել է իրականացնել պահածոյացված սննդի  արտադրություն: Ավելին….

Ներկայումս ընկերությունը արտադրում է տարբեր տեսակի պահածոյացված սնունդ, որոնք կարող են դասակարգվել 7 խմբերի ` մրգային պահածոներ, ջեմեր եւ կոնֆիտյուրներ, կոմպոտներ, բանջարեղենային պահածոներ, մարինադներ և թթուներ, օշարակներ և այլ արտադրանք: Այլ արտադրանքը ներառում է չրեր և ընկույզներ, գետնանուշ և բնական հյութեր:

Ընկերության վաճառքի ռազմավարությունը ուղղված է արտասահմանյան շուկաների ստեղծմանը և ընդլայնմանը: Ներկայումս Ընկերությունը իր արտադրանքը հիմնականում արտահանում է Ռուսաստանի Դաշնություն և Եվրոպա: 


Եղեգնաձորի պահածոների գործարանը հիմնադրվել է խորհրդային տարիներին` 1965թ. և գործել է մինչև 1992թ. – ը: Դրանից հետո մինչև 2015թ. Ընկերությունը տնտեսական գործունեություն չի ծավալել: 

«Եղեգնաձորի պահածոների գործարան» ՍՊԸ – ն պետական գրանցում է ստացել 2000թ. հուլիսի 6 – ին: Նախկինում ձեռնարկությունը կոչվել է «Վայոց Ձորի Սննդարդ» ՍՊԸ, սակայն 2015թ. ապրիլի 15 –ից այն վերանվանվել է «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՍՊԸ: 

Ներկա դրությամբ Ընկերության կողմից արտադրվում է պահածոների ամենաբազմազան տեսականի՝ մուրաբաներ, ջեմեր, կոմպոտներ, բանջարեղենային պահածոներ, մարինադներ և թթուներ, օշարակներ, այլ արտադրանք: Այլ արտադրանքի տակ ներառվել են Ընկերության կողմից արտադրվող և որոշակի իմաստով ՀՀ պահածոյագործության մեջ նորույթ հանդիսացող, պահածոյացված տոլմայի վեց տեսակները՝ մսով, բրնձով, բրնձով ու ոսպով, խաղողի թփով, կաղամբով և պասուց: Ավելին….

Ընկերության արտադրանքի իրացման ռազմավարությունը ուղղված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաների ընդլայնմանը: Ընկերությունը իր արտադրանքը հիմնականում արտահանում է Ռուսաստանի Դաշնություն, Միացյալ Արաբական Էմիրություններ, ԱՄՆ և այլն: Ընկերությունը նախատեսում է պահպանել արտահանման ծավալները, քանի որ ներկայումս արտասահմանյան երկրներում առկա է տվյալ արտադրանքի իրացման մեծ շուկա:

Ընկերությունում ներդրումը ունի մեծ սոցիալական ազդեցություն, քանի որ տեղակայված է այնպիսի վայրում, որտեղ առկա չեն այլ պահածոների գործարաններ, և ֆերմերները, գյուղացիները ու անապահով բնակչությունը կարող են իրացնել իրենց անգամ փոքրածավալ արտադրանքը:


«ԱԼԿԱՄԱՐ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1970-ականներին և այդ թվականից սկսած զբաղվել է մշակաբույսերի, սածիլների և արմատակալների աճեցմամբ: Ընկերությունը սեփականաշնորհվել է 2004թ.-ին: Ներկայումս Ընկերությունը նախատեսում է դառնալ ջերմոցային կենտրոն, որը կապահովի շրջակա գյուղական տնտեսություններին ջերմոցային տեխնիկայով և խորհրդատվությամբ և կմթերի ու կարտահանի փոքր ջերմոցների կողմից աճեցված բերքը:

Ընկերության արտադրանքի իրացման ռազմավարությունը ուղղված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաների ստեղծմանը և ընդլայնմանը:


      «Ա. Օսիպյան» ՍՊԸ – ն պետական գրանցում է ստացել 1996թ.-ին: Ներկայումս Ընկերությունը զբաղվում է գեղարվեստական ձևավորմամբ ապակյա հուշանվերային շշերի արտադրությամբ և ծրագրի ընթացքում համալրել է իր արտադրանքի տեսականին պահածոյագործության մեջ օգտագործվող ապակյա բանկաների և շշերի արտադրությամբ։ Այս նպատակի համար Ընկերությունը հիմնել է նոր արտադրական տարածք, որտեղ էլ նախատեսվում է կազմակերպել նոր տեսականու արտադրությունը։

Ներկայիս արտադրամասը տեղակայված է ՀՀ, ք. Աբովյան, Էդվարդ Պետրոսյան 1/17/1 հասցեում և դրան անմիջապես հարակից` ք. Աբովյան, Սևանի փող. 11 հասցեում:


   «ԷՐԻԶ» ՓԲԸ-ն հիմնվել է 2005թ․- ին և զբաղվել է ՀՀ պետատական և մասնավոր կազմակերպություններին ամենաբազմազան պարենային ապրանքների մատակարարմամբ։ Ընկերությունը նպատակ է դրել կազմակերպել պահածոների առավել ընդլայնված արտադրություն: Ընկերությունը իր վրա է վերցնում բոլոր տեսակի ապրանքների՝ հումքի, օժանդակ նյութերի, տարայավորման ապրանքների և այլնի մատակարարման հարցը, իսկ տեխնոլոգիական գործընթացները պատվիրակում է պահածո արտադրող ձեռնարկություններին։Ընկերության արտադրանքի իրացման ռազմավարությունը ուղղված է ինչպես ներքին,  այնպես էլ արտաքին շուկաների վրա: Իրացվող արտադրանքի տեսականին հնարավորություն է տալիս որպես հնարավոր իրացման օբյեկտ դիտարկել բավականին մեծ քանակի գնորդներին: Դրանք կարող են լինել առևտրի և հասարակական սննդի ընկերություններ, ինչպես նաև արտահանողներ և առևտրային միջնորդ կազմակերպություններ: