Թիրախային խումբ

Հիմնադրամի թիրախային խմբում ընդգրկվում են ՀՀ մարզերում գործող այն ձեռնարկությունները, որոնք զբաղվում են հետևյալ գործունեությամբ.

  • Կաթնամթերքի վերամշակում,
  • Մրգերի պահածոյացում,
  • Բանջարեղենի պահածոյացում,
  • Գինու արտադրություն,
  • Ձկնաբուծություն և վերամշակում,
  • Թռչնաբուծություն;
  • Սառարանային տնտեսություն,
  • Ջերմոցային տնտեսություն:

Ընկերության տեսակը

ՀԳՏՏԶՀ շեշտը դնում է հետևյալ առանձնահատկություններ ունեցող գյուղատնտեսական նշանակության ընկերությունների վրա՝

  • Վերջիններս հանդիսանում են, կամ պատրաստակամ են վերափոխվել բաժնետիրական ընկրությունների, ինչը հնարավոր է դարձնում ՀԳՏՏԶՀ բաժնեմասնակցային ներդրումների իրականացումը,
  • Հանդիսանում են մասնավոր սեփականություն,
  • Պատրաստակամ են ներդնել թափանցիկ կորպորատիվ կառավարման մեխանիզմներ` հետևելով միջազգային լավագույն փորձին և համապատասխան հայկական օրենքներին,
  • Բավարարում են հիմնական ֆինանսական կենսունակության և զարգացման ազդեցության չափանիշները,
  • Ունեն բավարար փորձ և ցույցաբերում են պատշաճ, իրատեսական աճի հնարավորություն իրենց հիմնական գործողություններով,
  • Պատրաստակամ են ընդունել ՀԳՏՏԶՀ տեխնիկական աջակցությունը՝ իրենց արժեշղթայի/ենթաոլորտի զարգացումը առավել դյուրին դարձնելու նպատակով,
  • Պատրաստակամ են զարգացնել իրենց գործընթացները և ապրանքները, որպեսզի համապատասխանեն միջազգային որակի ստանդարտներին:

Համապատասխանության չափանիշները

Գործում են հետևյալ նախապայմանները (այս հատկանիշներից մեկին կամ ավելիին անհամապատասխանությունը չի հանգեցնում ներդրման դիմումի ավտոմատ կերպով մերժմանը, սակայն կարող է ազդել ՀԳՏՏԶՀ ներդրման գումարի կամ տեսակի վրա).

  • Ընկերությունը գյուղական բնակչության հետ փոխկապված փոքր կամ միջին չափի ագրո բիզնեսով զբաղվող ընկերություն է,
  • Ընկերությունը մասնավոր սեփականություն է և գրանցված է որպես Փակ Բաժնետիրական Ընկերություն,
  • Ընկերությունը ունի թափանցիկ հաշվապահական հաշվառման համակարգ, ինչպես նաև վարում ու պատրաստում է ֆինանսական հաշվետվություններ համաձայն ՖՀՄՍ (դա հնարավոր է իրականացնել հաշվապահական հաշվառման գործառույթը այլ ընդունելի անկախ հաշվապահական ընկերությանը հանձնարարելով կամ ունենալով ընդունելի ներքին համակարգ),
  • Ընկերության ֆինանսական հաշվետվությունները ենթարկվել են աուդիտի ներդրման դիմումը ներկայացնելու պահից առնվազն նախորդ երկու տարվա համար և ընկերությունն ունի առանց վերապահման կարծիք առնվազն մեկ տարվա համար,
  • Ընկերությունը ունի հստակ և թափանցիկ կանոնների, գործելակերպի և գործընթացների համակարգ, որոնցով այն տնօրինվում է և վերահսկվում, ինչպես նաև ունի տնօրենների խորհուրդ, որը բավականաչափ անկախ է ընկերության ղեկավարությունից, որպեսզի իսկապես ներկայացնի բաժնետերերի շահերը,
  • Ընկերությունը ունի առնվազն երեք տարվա փորձ և ներդրման դիմումը ներկայացնելու պահին նախորդող երեք տարվա կտրվածքով առնվազն երկու տարին գործել է շահույթով: