Ներդրումային կոմիտեն Հոգաբարձուների խորհրդին առընթեր ներդրումային որոշումներ կայացնող կոլեգիալ մարմին է, որը չի հանդիսանում Հիմնադրամի կառուցվածքային ստորաբաժանում: Կոմիտեի նպատակն է աջակցել Հիմնադրամի Տնօրենին ներդրումային գործունեության որոշումների կայացմանը: Կոմիտեի կազմը բաղկացած է 3 հավասար լիազորություններ ունեցող անդամներից և 1 այլընտրանքային անդամից: Կոմիտեի կազմում ընդգրկված են բարի համբավ ունեցող փորձագետներ բացառապես մասնավոր և հանրային հատվածից: Ներդրումային կոմիտեի անդամներն են`

Արմեն Պետրոսյան “Պրոշյանի Կոնյակի Գործարան” ՍՊԸ, Բիզնես Խորհրդատու

Մերի Մամիկոնյան “Պարադիգմա” կրթական հիմնադրամ, համահիմնադիր և զարգացման գծով ղեկավար

Սամվել Գևորգյան  “Բի Էս Սի” Բիզնեսի Աջակցման Կենտրոն, հիմնադիր տնօրեն, կառավարման գործընկեր

Լևոն Քոչարյան        “Ինգո Արմենիա” ԱՓԲԸ, անդերրայթինգի բաժնի ղեկավար