“PUM Նիդեռլանդների ավագ փորձագետներ” կազմակերպության փորձագետ Կարել Յանսենի այցը ՀԳՏՏԶՀ
Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամը (ՀԳՏՏԶՀ) դիմել է PUM Նիդեռլանդների ավագ փորձագետներ կազմակերպությանը, Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում արդյունավետ բաժնեմասնակցային ներդրումներ իրականացնելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով: Ի պատասխան ՀԳՏՏԶՀ-ի խնդրանքի, PUM կազմակերպության ՓՄՁ և միկրոֆինանսավորման գծով փորձագետ Կարել Յանսենը ժամանել է Երևան 2015 թ.-ի սեպտեմբերի 7-ին: Այցի հիմնական նպատակն է ՀԳՏՏԶՀ-ի աշխատակազմին տրամադրել խորհրդատվություն և փոխանցել փորձը հաճախորդ ընկերությունների կառավարման, արդյունավետ կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման, ինչպես նաև հիմնադրամի ներդրումային քաղաքականության հայեցակարգային վերանայման հարցերում: