Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
Երեկ 18.02.2016 թ. Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը քննարկել և հաստատել է հիմնադրամի 2015 թվականի աշխատանքային ծրագրի և բյուջեի կատարողականները:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է հիմնադրամի կողմից հաստատված բոլոր ներդրումային ծրագրերի արդյունավետ և սահմանված ժամկետներում իրականացումը: