ՊՐՈԴԷՔՍՊՈ-2016 միջազգային ցուցահանդես
2016թ. փետրվարի 8-ից 12-ը ներառյալ Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամը մասնակցել է Մոսկվա քաղաքում կայացած ՊՐՈԴԷՔՍՊՈ-2016 միջազգային ցուցահանդեսին: Հիմնադրամը ցուցահանդեսին ներկայացրել է իր հաճախորդ և պոտենցիալ հաճախորդ ընկերություններին, մասնավորապես.
- ՛՛365 Գրուպ՛՛ ՓԲԸ – մրգային և խաղողի գինիների արտադրություն,
- ՛՛Ռուս-Ամ՛՛ ՍՊԸ – խեցգետնի պահածոների արտադրություն,
- ՛՛Ֆրեշ Ֆռոզեն՛՛ ՍՊԸ – սառեցված մրգերի և բանջարեղենի արտադրություն,
- ՛՛Սիս Նատուրալ՛՛ ՓԲԸ – հյութերի, ջեմերի և մուրաբաների արտադրություն,
- ՛՛Ջոննարհով՛՛ ՍՊԸ – սնկային և այլ պահածոների արտադրություն:
Ցուցահանդեսին մասնակցելը նպատակ էր հետապնդում պարզել արտասահմանյան շուկաների հետաքրքրությունը Հիմնադրամի հաճախորդ և պոտենցիալ հաճախորդ ընկերությունների կողմից արտադրվող արտադրանքի նկատմամբ և քայլեր ձեռնարկել վերոնշյալ ընկերությունների արտադրանքի արտահանման ծավալներն ավելացնելու ու արտասահմանյան երկարաժամկետ գործընկերներ ձեռք բերելու ուղղությամբ:
Ցուցահանդեսի ընթացքում արձանագրվել է բավականին ակտիվ հաճախելիություն և հետաքրքրություն ընկերությունների արտադրանքի նկատմամբ, ինչպես նաև ձեռք են բերվել որոշակի նախնական պայմանավորվածություններ: