Նիդերլանդների ԱԳՆ զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) կողմից <<Արմենիա Վայն>> գործարան ՍՊԸ –ում կազմակերպված աշխատաժողով, 2016թ. սեպտեմբերի 6-7
Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Քալանթարյանը 2016թ. սեպտեմբերի 6-7-ին մասնակցել է <<Արմենիա Վայն>> գործարան ՍՊԸ –ում կայացած աշխատաժողովին: Այն կազմակերպվել էր Նիդերլանդների ԱԳՆ զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) կողմից, որն վերջին ժամանակներում ակտիվ աջակցություն է ցուցաբերում Հայաստանի գինու արտադրության ոլորտին: Կենտրոնը, որի գործունեությունը սկզբնական շրջանում ուղղված էր մասնավոր գինեգործական ընկերությունների արտահանման խթանմանը, այժմ ընդլայնում է իր աջակցությունը՝ նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդել Հայաստանի գինեգործության ոլորտը: Աշխատաժողովի նպատակն էր Գինեգործության ոլորտի արտահանման պլանի մշակումը: