՛՛Մեղրու պահածոների գործարն՛՛ ՓԲԸ, ՛՛Եղեգնաձորի պահածոների գործարան՛՛ ՓԲԸ և ՛՛Ագրոլոգ՛՛ ՓԲԸ-ի ապրանքները մուտք գործեցին Մոսկովյան հայտնի Ֆուդ Սիթի մեծածախ և մանրածախ սննդի կենտրոն
՛՛FREDA՛՛- ի հաճախորդ ընկերություններ հանդիսացող ՛՛Մեղրու պահածոների գործարն՛՛ ՓԲԸ, ՛՛Եղեգնաձորի պահածոների գործարան՛՛ ՓԲԸ և ՛՛Ագրոլոգ՛՛ ՓԲԸ–ն համատեղ մուտք գործեցին մոսկովյան հայտնի Ֆուդ Սիթի (Food City) մեծածախ և մանրածախ սննդի կենտրոն: Ֆուդ Սիթին Ռուսաստանի մեծածախ և մանրածախ սննդի ամենամեծ կենտրոնն է և Մոսկվայում առաջին գյուղատնտեսական կլաստերը: Այն 346 527 մ2 մակերեսով մի ամբողջ քաղաք է, որտեղ կան ավելի քան 5000 մատակարարների մանրածախ առևտրի կետեր, Կարծում ենք վերոնշյալ կենտրոնում Հայկական արտադրանքների մուտք գործելը ևս մեկ առաջխաղացում է ՀԳՏՏԶՀ-ի հաճախորոդ ընկերությունների համար: