Հանդիպում ՀՀ Տավուշի մարզում գործունեություն իրականացնող ձեռնարկատերերի հետ
ՀՀ Տավուշի մարզպետի և Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի տնօրենի միջև սույն թվականի օգոստոսի 28-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սույն թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի աշխատակիցներից և խորհրդատուներից բաղկացած աշխատանքային խումբը Հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Քալանթարյանի գլխավորությամբ հանդիպում անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանի և մարզում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՕՔՍՖԱՄ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչները: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ մարզի ներդրումային ծրագրերին և քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները:
Պարոն Քալանթարյանը մարզպետարանի աշխատակիցներին և ձեռնարկատերերին ծանոթացրեց Հիմնադրամի գործունեությանը: Ծավալվեց բուռն քննարկում: Հետագայում հանդիպելու և ավելի մանրամասն քննարկումներ անցկացնելու պայմանավորվածություններ ձեռք բերվեցին այն տնտեսվարողների հետ, որոնց ծրագրերն համապատասխանում են Հիմնադրամի աշխատակարգերին: Հանդիպման ընթացքում նաև ցուցադրվեց Հիմնադրամի վերաբերյալ նկարահանված ֆիլմը: