Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը (ՀԳՏՏԶՀ) մասնակցել է <<Արմպրոդէքսպո 2018>> 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին
Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը (ՀԳՏՏԶՀ) մասնակցել է 2018թ. նոյեմբերի 2-4-ը «ԵՐԵՎԱՆ ԷՔՍՊՈ» կենտրոնում կայացած <<Արմպրոդէքսպո 2018>> 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին: Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր հայ արտադրողներին նոր իրացման շուկաների և գործընկերների որոնման հարցում աջակցության ցուցաբերումը, Հայաստանի տնտեսության ներուժի ցուցադրումը, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ներգրավումը:
Հիմնադրամը ցուցահանդեսի ընթացքում ներկայացնում էր ինչպես իր գործունեությունը, այնպես էլ իր որոշ հաճախորդ ընկերությունների արտադրանքը: Մասնավորապես, ցուցահանդեսին ներկայացված էին <<Մեղրու պահածոների գործարան>> ՓԲԸ և <<Եղեգնաձորի պահածոների գործարան>> ՓԲԸ մրգային և բանջարեղենային պահածոներն ու կոմպոտները: Ներկայացված էին նաև <<ԳՈՖՐՈԼԱՅՆ>> ՍՊԸ-ի կողմից արտադրվող արկղերը՝ նախատեսված բանջարեղենի, մրգի, գինու, հրուշակեղենի և այլնի համար, ինչպես նաև <<ԱԼԿԱՄԱՐ>> ՍՊԸ-ի կողմից շահագործվող հիդրոպոնիկ եղանակով ելակի, հազարի և այլ բույսերի աճեցման սարքավորումը:
Ցուցահանդեսի ընթացքում արձանագրվել է մեծ հաճախելիություն և հետաքրքրություն ինչպես Հիմնադրամի գործունեության, այնպես էլ Հիմնադրամի հաճախորդ ընկերությունների արտադրանքի նկատմամբ: Որոշ ընկերությունների հետ արդեն իսկ անց են կացվել հանդիպումներ, որոնց ընթացքում մանրամասն քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները: