Կորպորատիվ կառավարման համակարգի դերը ՀԳՏՏԶՀ հաճախորդ ընկերություններում
Ս.թ. փետրվարի 1–ին Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՀԳՏՏԶՀ հաճախորդ ընկերություններում ՀԳՏՏԶՀ-ի կողմից նշանակված տնօրենների խորհրդի անդամների հետ, որի ընթացքում համառոտ ներկայացվեց Խորհրդի անդամի դերը հաճախորդ ընկերությունում, նրա իրավասությունները, խորհրդի անդամի կապը ՀԳՏՏԶՀ-ի հետ և հաշվետվությունների ներկայացման կարգը: Ինչպես նաև հանդիպման ժամանակ հակիրճ ներկայացվեց Կորպորատիվ կառավարման համակարգը և սկզբունքները, կորպորատիվ քարտուղարի կապը Խորհրդի անդամների և Գործադիր մարմնի միջև: