Երևանում կայացել է «Հայաստանը որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» միջազգային տնտեսական համաժողովը
Սեպտեմբերի 20-ին, «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսի շրջանակում, Մերիդիան Էքսպո կենտրոնում տեղի է ունեցել «Հայաստանը որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» թեմայով միջազգային տնտեսական համաժողովը։
Համաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության, Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության գործարար և ներդրումային միջավայրները, եղել են զեկույցներ Հայաստանի հաղորդակցության, զբոսաշրջության, դեղագործության, էներգետիկայի և գյուղվերամշակման ոլորտների վերաբերյալ։
Համաժողովին իր մասնակցությունն է ունեցել նաև Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) տնօրեն Ա.Քալանթարյանը, ինչպես նաև մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտների պատասխանատու պաշտոնյաներ և մասնագետներ Հայաստանից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, ինչպես նաև գործարար համայնքի, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։