Գյուղմթերքների վերամշակում
Մրգերի և բանջարեղենի վերամշակումը սննդի արդյունաբերության զարգացած ճյուղերից մեկն է Հայաստանում: Բազմատեսակ համեղ մրգերի և բանջարեղենի առկայոււթյունը և բարենպաստ կլիմայական պայմանները ձեռներեցներին հնարավորություն են ընձեռում ստեղծել պահածոյացված մթերքների շահութաբեր արտադրություն Հայաստանում: Հայկական պահածոնների արտահանման զգալի մասը ուղղվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն և Ուկրաինա:
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ում, 2012-2016 (տոննա)
Պահածոներ, այդ թվում՝ | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 |
մսի | 749 | 892 | 145 | 364 | 564 |
ձկան | — | 60 | 26 | 70 | 231 |
բանջարեղենի | 3 270 | 3 005 | 4 718 | 4 684 | 5670 |
տոմատի | 2 871 | 2 842 | 3 412 | 1 657 | 2562 |
մրգերի | 2 737 | 3 370 | 2 582 | 3 578 | 4195 |
Ընդամենը | 9 627 | 10 169 | 10 883 | 10 353 | 13222 |
Աղբյուրը: ՀՀ Ազգայյին Վիճակագրական Ծառայություն