PUM Նիդեռլանդներ փորձագետի այցը ՀԳՏՏԶՀ հաճախորդ ընկերություններ
Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հրավերով՝ սույն թվականի օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 5-ը Հայաստանում է գտնվում <<PUM Նիդեռլանդներ>> ավագ փորձագետների կամավորական կազմակերպության փորձագետ Կորնելիս Կոելմանը, ով, նաև հանդիսանալով վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի արդյունաբերության ավագ խորհրդատու և միջազգային տարածքային խորհրդատվական թիմի կոորդինատոր, ինպես նաև <<Կոելման Ֆուդ>> Հոլդինգի տնօրեն, ունի մեծ աշխատանքային փորձ մրգի և բանջարեղենի վերամշակման ոլորտում:
Փորձագետի այցի նպատակն է ծանոթանալ Հիմնադրամի հաճախորդ ընկերությունների, մասնավորապես <<Բերդավանի գինու գործարան>> ԲԲԸ, <<Եղեգնաձորի պահածոների գործարան>> ՓԲԸ և <<Ատաստ Ֆուդ>> ՍՊԸ, արտադրության ընթացիկ գործընթացներին, տրամադրել խորհրդատվություն արտադրական տեխնոլոգիաների արդյունավետության, արտադրանքի որակի բարձրացման, ինչպես նաև արտադրական ծախսերի իջեցման վերաբերյալ, որի արդյունքում նշված ընկերությունները հնարավորություն կստանան արտադրելու ավելի որակյալ և մրցունակ արտադրանք:
Այցի ավարտին փորձագետը մանրամասն հաշվետվություն կներկայացնի ընկերություններում կատարված ուսումնասիրությունների և տրամադրված խորհրդատվության վերաբերյալ: