INVEST ARMENIA 2016 ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Ապրիլի 22-ին Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը մասնակցեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ <<BPA>> ընկերության կողմից կազմակերպված <<Invest Armenia 2016 >> գործարար համաժողովին: Համաժողովը անցկացվեց TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
Գործարար համաժողովի հիմնական թեմաներն էին.
- Հայաստան-Իրան-Եվրասիական տնտեսական միություն, համագործակցության ծրագրեր և հեռանկարներ;
- 2016-2018թթ. Տնտեսական կանխատեսումներ Հայաստանի համար;
- Միջազգային խոշոր առևտրային ցանցերում հայկական արտադրանքի վաճառքի հնարավորություններ;
- Success Story-ների ներկայացում :
Համաժողովի հիմնական նպատակն էր ներկայացնել Հայաստանի տնտեսության ներդրումային հնարավորությունները, հեռանկարները և փորձել արտերկրից գործարարներ հրավիրել Հայաստան:
Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան՝ ՀՀ Էկոնոմիկային նախարար Արծվիկ Մինասյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը և այլ պաշտոնատար անձինք և գործարարներ: Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի գործունեությունը ներկայացրեց Հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Քալանթարյանը: