Ներդրումային կոմիտեն Հոգաբարձուների խորհրդին առընթեր ներդրումային որոշումներ կայացնող կոլեգիալ մարմին է, որը չի հանդիսանում Հիմնադրամի կառուցվածքային ստորաբաժանում: Կոմիտեի նպատակն է աջակցել Հիմնադրամի Տնօրենին ներդրումային գործունեության որոշումների կայացմանը: Կոմիտեի կազմը բաղկացած է 3 հավասար լիազորություններ ունեցող անդամներից և 1 այլընտրանքային անդամից: Կոմիտեի կազմում ընդգրկված են բարի համբավ ունեցող փորձագետներ բացառապես մասնավոր և հանրային հատվածից: Ներդրումային կոմիտեի անդամներն են`
Արմեն Պետրոսյան “Պրոշյանի Կոնյակի Գործարան” ՍՊԸ, Բիզնես Խորհրդատու
Մերի Մամիկոնյան “Պարադիգմա” կրթական հիմնադրամ, համահիմնադիր և զարգացման գծով ղեկավար
Սամվել Գևորգյան “Բի Էս Սի” Բիզնեսի Աջակցման Կենտրոն, հիմնադիր տնօրեն, կառավարման գործընկեր
Լևոն Քոչարյան “Ինգո Արմենիա” ԱՓԲԸ, անդերրայթինգի բաժնի ղեկավար