ՀԳՏՏԶՀ հաճախորդ ընկերությունների մասնակցությունը ՛՛ՊՐՈԴԷՔՍՊՈ 2020՛՛ 27-րդ միջազգային մասնագիտացված սննդի, ըմպելիքների և դրանց արտադրության համար նախատեսված հումքի ցուցահանդեսին
Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ Հիմնադրամի 5 հաճախորդ ընկերություններ՝ այն է «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ, «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՓԲԸ, «Մեղրու պահածոների գործարան» ՓԲԸ, «Ագրոլոգ» ՓԲԸ և «Ա. Օսիպյան» ՍՊԸ, իրենց մասնակցությունը ցուցաբերեցին 2020 թվականի փետրվարի 10‑14‑ը ՌԴ, Մոսկվա քաղաքում կայացած «ՊՐՈԴԷՔՍՊՈ 2020» 27-րդ միջազգային մասնագիտացված սննդի, ըմպելիքների և դրանց արտադրության համար նախատեսված հումքի ցուցահանդեսին:
Ցուցահանդեսը, որը Ռուսաստանում անցկացվող ամենախոշոր ցուցահանդեսն է սննդի և խմիչքի ոլորտում, հնարավորություն է ընձեռում ՀԳՏՏԶՀ հաճախորդ ընկերություններին ուսումնասիրելու շուկան, ավելացնելու վաճառքի ծավալները, ընդլայնելու իրացման աշխարհագրությունը (Ռուսաստանի Դաշնություն + Եվրասիական տնտեսական միություն), կնքելու շահավետ պայմանագրեր և հաստատելու փոխշահավետ գործարար կապեր:
Այս տարի ցուցահանդեսին մասնակցում էին մոտ 2600 ընկերություններ 70 երկրներից, ինչպես նաև մոտ 67 000 այցելուներ 112 երկրներից: