<<Ագրոլոգ>> ՓԲԸ –ի և ՖՐԵԴԱ-ի կողմից կազմակերպված շնորհանդես
Սույն թվականի հուլիսի 4-ին Երևանի <<Կասկադ Ռոյալ>> ռեստորանային համալիրում Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (ՖՐԵԴԱ) աջակցությամբ տեղի ունեցավ Ագրոլոգ ՓԲԸ շնորհանդեսը նվիրված <<Ագրոլոգ>> ՓԲԸ, ինչպես նաև ՖՐԵԴԱ-ի հաճախորդ ընկերություններ հանդիսացող <<Մեղրու պահածոների գործարան>> ՓԲԸ և <<Եղեգնաձորի պահածոների գործարան>> ՓԲԸ արտադրանքի առաջխաղացմանը:
Շնորհանդեսին հրավիրվել էին մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների, Հայաստանյան ԶԼՄ-ի, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների, սուպերմարկետների և խանութների ցանցերի ներկայացուցիչներ: Շնորհանդեսի նպատակն էր հյուրերին ապրաքների տեսականուն և որակին ծանոթացնելը, ԶԼՄ-ի միջոցով գովազդների կազմակերպումը, ինչպես նաև առևտրային ցանցերի հետ կապերի հաստատումը:
Շնորհանդեսին կազմակերպված հյուրասիրության ընթացքում հյուրերը նաև հնարավորություն ունեցան համտեսելու վերոնշյալ ընկերությունների արտադրանքը: