Ի լրումն ֆինանսական աջակցության, ՀԳՏՏԶՀ-ն կարող է տրամադրել նաև ոչ ֆինանսական աջակցության ծառայություններ կախված ֆինանսավորման առկայությունից և ընկերության պահանջներից: Այն ներառում է նախաներդրումային, ներդրումային գործընթացի դյուրինացման և հետ ներդրումային աջակցություն։
Նախաներդրումային աջակցություն
Հաճախորդների բազայի ստեղծում, որը ներառում է.
- Ցուցահանդեսների կազմակերպում
- Միջազգային ցուցահանդեսների և ուսումնական տուրերին մասնակցություն
- Համատեղ ֆորմալ ուսուցողական միջոցառումների մասնակցություն
- Ուղղակի կարողությունների զարգացման միջոցառումներին մասնակցության
Խորհրդատվական աջակցություն ընկերության ռազմավարության մշակման համար, ինչպես նաև նախնական պլանավորման աջակցություն ընթացիկ ծրագրի համար, որի համար անհրաժեշտ է ֆինանսավորում:
Ներդրումային գործընթացի դյուրինացման աջակցություն
- Ծրագրի նախնական իրագործելիության ստուգում
- Due diligence հաշվետվության կազմում
- Բիզնեսի գնահատում
- Ներդրման մանրամասն պլանավորում
Հետ ներդրումային աջակցություն
- Ընկերության կառավարում
- Բյուջետավորում
- Հաշվապահական հաշվառում
- Աուդիտի և հարկային համապատասխանելիություն
- Սարքավորումների տեղափոխում
- Շուկայի ուսումնասիրություն
- Ապրանքների որակի և անվտանգության միջազգային ստանդարտների որդեգրման աջակցության ծառայությունների մատուցում։