՛՛Պրոդէքսպո 2019՛՛ միջազգային ցուցահանդես
2019 թվականի Փետրվարի 11-ից 15-ը Մոսկվայի կենտրոնական ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ ամենամյա թվով 26-րդ «Պրոդէքսպո 2019» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսը:
Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 2442 կազմակերպություններ ավելի քան 69 երկրից։
Ցուցահանդեսը կազմակերպվում է 1994 թվականից, որը հանդիսանում է Ռուսաստանի ամենախոշոր ցուցահանդեսը սննդի և խմիչքի թեմայով: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին ու հյուրերին ցուցադրել գյուղատնտեսական և պարենային բարձրորակ ապրանքատեսականի։
Այս տարի Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի աջակցությամբ տվյալ ցուցահանդեսի մասնակիցների շարքին են դասվել՝ «Մեղրու պահածոների գործարան» ՓԲԸ-ն, «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՓԲԸ-ն, «Ատասը ֆուդ» ՍՊԸ-ն և «Սիս նատուրալ» ՓԲԸ-ն: Ավելին….