Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի գլխավոր նպատակն է Հայաստանի Հանրապետության գյուղական տարածքների տնտեսական զարգացման միջոցով աղքատության նվազեցմանն օժանդակելը: Գլխավոր նպատակին հասնելու համար Հիմնադրամը գործարկում է երկրորդային նպատակները, որոնք են`
- Խթանել հարաբերական տնտեսական առավելություններ ունեցող այն գյուղատնտեսական ձեռնարկությունների աճը, որոնք փոխկապված են գյուղմթերքներ արտադրող աղքատ տնտեսվարող սուբյեկտների հետ և կարող են ապահովել նոր աշխատատեղեր գյուղական բնակչության համար,
- Ապահովել համապատասխան ներդրումային և ֆինանսավորման գործիքակազմ, որոնք կբավարարեն գյուղական տարածքներում գործող տնտեսվարող սուբյեկտների կապիտալի ֆինանսավորման պահանջները,
- Ապահովել Հայաստանի ֆինանսական համակարգի հետագա զարգացումը` բավարարելու համար փոքր և միջին բիզնեսի վարկավորման պահանջները: