Մասնակցություն <<ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ>> խորագրով դասընթացին
Սույն թվականի մայիսի 25-ին և 26-ին Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի աշխատակիցները և իր հաճախորդ ընկերությունների ներկայացուցիչները մասնակցեցին <<Կորպորատիվ կառավարման կենտրոն>> հիմնադրամի կողմից կազմակերպված <<ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ>> խորագրով դասընթացին:
Դասընթացի ընթացքում ներկայացվեցին ՓՄՁ-ում կորպորատիվ կառավարման հիմնահարցերը, որոշումների կայացման և դրանց էվոլյուցիայի, սերնդափոխության պլանավորման, ֆինանսների կառավարման, որակյալ աշխատակիցների ներգրավման, մոտիվացման և զարգացման գործընթացները, տնօրենների խորհրդի իրավասությունները և այլն:
Դասընթացի ավարտին մասնակիցները ամփոփեցին արդյունքները, լրացրեցին դասընթացի գնահատման հարցաթերթիկներ, որից հետո նրանց շնորհվեցին մասնակցության հավաստագրեր: