Մասնակցություն Իրան-Հայաստան Բիզնես Ֆորումին
Սույն թվականի հունիսի 28-ին Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի տնօրեն պարոն Ա. Քալանթարյանը, ինչպես նաև Հիմնադրամի 3 հաճախորդ ընկերությունների (Սիս Նատուրալ ՓԲԸ, Եղեգնաձորի պահածոների գործարան ՓԲԸ, Բերդավանի Գինու գործարան ԲԲԸ) տնօրենները մասնակցեցին <<Պրոմ Էքսպո>> և <<Այ Փի Էմ>> ընկերությունների և <<ԻԼԻԱ Հայթեք>> հոլդինգի կողմից կազմակերպված Իրան – Հայաստան բիզնես ֆորումին:
Ֆորումի հովանավորներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը: Մասնակցում էին շուրջ 40 ընկերությունների ղեկավարներ Իրանից: Այն ուղեկցվում էր B2B հանդիպումներով և նպատակ էր հետապնդում խթանելու առևտրային հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև գործարկելու ներկրման-արտահանման նոր ձևաչափեր:
B2B հանդիպումների հարթակը հնարավորություն ընձեռեց Հիմնադրամի հաճախորդ ընկերությունների տնօրեններին բանակցելու իրանական ընեկությունների հետ՝ հետագայում նոր գործարար կապեր հաստատելու նպատակով: