<<Ձկնորսություն Երասխում>> համալիրի բացումը
Սույն թվականի մայիսի 25-ին տեղի ունեցավ Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հաճախորդ ՞՞ Գարբուշ՞՞ ՍՊ ընկերությանը պատկանող «Ձկնորսություն Երասխում» համալիրի բացումը: Բացմանը ներկա էին ՀԳՏՏԶՀ-ի անձնակազմը, ինչպես նաև Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) փորձագետ – խորհրդատու Սորին Ռեվենկոն:
Տեղեկացնենք, որ Հայաստանում ներկայումս բավականին արագ տեմպերով զարգանում է ձկնորսական ժամանցի կազմակերպման ոլորտը և «Ձկնորսություն Երասխում» համալիրը ստեղծում է համապատասխան պայմաններ անհատ ձկնորսների և ձկնորսական խմբերի ժամանցն կազմակերպելու նպատակով: