Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր FREDA/CS-2015/010-1
Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր
365 Գրուպ ՓԲԸ-ի հաշվապահական հաշվառման գրառումերի վերակառուցում և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, FREDA/CS-2015/010-1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
“Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն” /ԵԳՖԱԾ / ԾՐԱԳԻՐ
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ
Դանիական թագավորություն, դրամաշնորհ COFIN-DK-817-AM
Հայաստանի Հանրապետությունը դրամաշնորհ է ստացել Դանիական թագավորությունից, որը կառավարվում է Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի /այսուհետ` ԳԶՄՀ/ կողմից, “Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն” ծրագիրը /այսուհետ` ԵԳՖԱԾ/ իրականացնելու համար և նպատակ ունի գումարների մի մասն օգտագործել սույն խորհրդատվական ծառայությունները ձեռք բերելու համար։
Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը /այսուհետ` Հիմնադրամ/ 365 Գրուպ ՓԲԸ—ի հաշվապահական հաշվառման գրառումերի վերակառուցում և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, FREDA/CS-2015/010-1 ծրագրի իրականացման համար Խորհրդատուների ընտրության առաջիկա մրցույթին մասնակցելու նպատակով բոլոր շահագրգիռ կազմակերպություններին հրավիրում է ներկայացնել Հետաքրքրության հայտեր:
Առաջադրանքի նպատակը
Սույն առաջադրանքի նպատակն է աջակցել 365 Գրուպ ՓԲԸ-ին իր գործունեության կառավարման մակարդակի և թափանցիկության բարելավման գործում, ինչը իր հերթին կբարելավվի Ընկերության կառավարչական որոշումները և կունենա դրական ազդեցություն ՀԳՏՏԶՀ ներդրման արդյունավետության վրա: Այդ նպատակին հասնելու առանձնահատուկ միջոցներից է հանդիսանում Ընկերության ֆինանսական հաշվետվությունների աուդիտը: Ծառայությունների նպատակն է վերակառուցել/համադրել Ընկերության հաշվապահական հաշվառման գրառումները և պատրաստել Ընկերության 2015 թվականի դեկտեմբերի 31 դրությամբ ֆինանասական հաշվետվությունները համաձայն Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտների (ՖՀՄՍ):
Առաջադրանք և սպասվող արդյունքներ
Առավել թափանցիկ և կանխատեսելի դառնալու համար Ընկերությանը անհրաժեշտ են աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններ, միևնույն ժամանակ այնպիսի հաշվապահական համակարգ, որն առավել միտված կլինի պարտաստել հարկային հաշվետվություններ քան ֆինանսական հաշվետվություններ: Բացը լրացնելու համար խոհրդատուն կվերակառուցի և կհամադրի Ընկերության ֆինանսական հաշվետվությունները, ինչը թույլ կտա Ընկերությանը անցնել ֆինանսական հաշվետվությունների ներկայացման աուդիտ:
Որակավորումը`
Խորհրդատու կազմակերպությունը պետք է ունենա հետևյալ որակավորումը`
- Խորհրդատուի հիմնական աշխատակազմը պետք է ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն, համապատասխան փորձառություն և որակավորում;
- Բավարար քանակի մասնագետներ ծառայությունների ժամանակին իրականացման համար;
Հայտում ներառվող փաստաթղթերը`
- Դիմում Հիմնադրամի տնօրենի անունով` նշելով, ծրագրի անվանումը;
- Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը;
- Հայտը ստորագրողի լիազորագիրը (Պետ. Ռեգիստրի կողմից գրանցված տնօրենի դեպքում անհրաժեշտ չէ);
- Խորհրդատուի ընդհանուր փորձը և այլ անհրաժեշտ տվյալներ;
- Վերջին 5 տարիների ընթացքում նմանատիպ ծառայությունների մատուցման փորձառության վերաբերյալ տեղեկատվություն;
- Աշխատակազմի ցանկը և դրանց աշխատանքային փորձառության վերաբերյալ տեղեկատվությունը (CV),
- Հայտը համատեղ ներկայացնելու դեպքում ՀՁԳ-ի պայմանագիրը;
Հայտը ներկայացվում է հայերեն, 1 բնօրինակ և 1 պատճեն։
Խորհրդատուների որակավորման և փորձի գնահատման չափանիշներ`
- Ընկերության ընդհանուր փորձը (տարիների քանակը) համապատասխան ոլորտում /10 միավոր/
- Վերջին երեք տարիների ընթացում կնքված նմանատիպ պայմանագրերի քանակը /20 միավոր/
- Հիմնական աշխատակազմի ընդհանուր փորձը և որակավորումը /20 միավոր/
- Հիմնական աշխատակազմի ծրագրին առնչվող փորձը և որակավորումը /50 միավոր/
Ընդամենը` 100 միավոր
Ամենահամապատասխան որակավորումներով և փորձով ընտրված Խորհրդատուն կներկայացնի համատեղված Տեխնիկական — Ֆինանսական առաջարկ և այնուհետև կհրավիրվի պայմանագրային բանակցությունների։
Աշխատանքների իրականացման ենթադրվող ժամկետը` 1 ամիս։
Խորհրդատուն ընտրվելու է ԳԶՄՀ-ի կողմից 2010 սեպտեմբերին հրապարակված Գնումների ուղեցույցով սահմանված ընթացակարգերի համաձայն։ Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով ժամը 09.00-18.00։
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել նշված հասցեով մինչև 2016թ. Մայիսի 31-ը, ժ.17.00։
Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամ
Գնումների մասնագետ` Մարինա Մելքոնյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Սարյան 26/3
ՀՎՀՀ՝ 00099439
Հեռ`010 50 05 81
info@freda.am