ՀԳՏՏԶՀ-ի մասնակցությունը Export Solutions ընկերության կողմից կազմակերպված ՛՛Barev Belarus՛՛ թեմատիկ միջոցառմանը
2019 թվականի մարտի 19-ին Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի ներկայացուցիչը մասնակցել է Export Solutions ընկերության կողմից կազմակերպված “Barev…” թեմատիկ միջոցառմանը, որի նպատակն էր բարձրացնել հայ արտադրողների տեղեկացվածությունը արտահանման պոտնցիալ շուկաների վերաբերյալ:
Առաջին հանդիպումը նվիրված էր Բելառուսին, որի ժամանակ ներկայացվեց Բելառուսական շուկայի վերլուծությունը, հնչեցին տվյալ երկիր արտահանման փորձ ունեցող մասնագետների էքսպերտային կարծիքները, ինչպես նաև անցկացվեց Հայաստան-Բելառուս skype-կոնֆերանս Բելառուսական շուկա ապրանքների ներմուծման և իրացման փորձագետների հետ: