Հանդիպում ՀՀ Լոռու մարզում գործունեություն իրականացնող ձեռնարկատերերի հետ
Սույն թվականի օգոստոսի 22-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախագահությամբ տեղի ունեցավ Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը: ՀՀ Լոռու մարզպետի և Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի տնօրենի միջև սույն թվականի օգոստոսի 16-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ միջոցառմանը մասնակցում էր նաև Հիմնադրամի աշխտակիցներից և խորհրդատուներից բաղկացած աշխատանքային խումբը, որը գլխավորում էր Հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Քալանթարյանը: Նիստին մասնակցության նպատակն էր ներկայացնել Հիմնադրամի գործունեությունը մարզի ձեռնարկատերերին, ծանոթանալ մարզի ներդրումային ծրագրերին և Հիմնադրամի աշխատակարգերին համապատասխանության պարագայում իրականացնել դրանց ֆինանսավորումը:
Նիստի ընթացքում ելույթ ունեցավ պարոն Ալեքսանդր Քալանթարյանը, որը տնտեսվարողներին ծանոթացրեց Հիմնադրամի գործունեությանը, ինչպես նաև շահագրգիռ առաջարկներ արեց կաթի վերամշակման, թռչնաբուծության, ջերմոցային տնտեսության, մրգերի և բանջարեղենի պահածոյացման և այլ ենթաոլորտներում փոխշահավետ համագործակցության վերաբերյալ: Պարոն Քալանթարյանը նաև մանրամասն պարզաբանումներ տվեց տնտեսվարողների կողմից տրված հարցերին:Ավելին…