Հանդիպում ՀՀ Արմավիրի մարզում գործունեություն իրականացնող ձեռնարկատերերի հետ
ՀՀ Արմավիրի մարզպետի և Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի տնօրենի միջև սույն թվականի օգոստոսի 15-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սույն թվականի սեպտեմբերի 12-ին Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի աշխատակիցներից և խորհրդատուներից բաղկացած աշխատանքային խումբը Հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Քալանթարյանի գլխավորությամբ հանդիպում անցկացրեց Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանի և մարզում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ մարզի ներդրումային ծրագրերին և Հիմնադրամի աշխատակարգերին համապատասխանության պարագայում իրականացնել դրանց ֆինանսավորումը:
Հանդիպմանը բացման խոսքով ելույթ ունեցավ Հիմնադրամի տնօրեն Ա. Քալանթարյանը: Պարոն Քալանթարյանը մարզպետարանի աշխատակիցներին և ձեռնարկատերերին ծանոթացրեց Հիմնադրամի գործունեությանը: Ծավալվեց քննարկում, որի ընթացքում տնետսվարողները պարզաբանումներ ստացան իրենց հուզող հարցերի վերաբերյալ: Հետագայում հանդիպելու և ավելի մանրամասն քննարկումներ անցկացնելու պայմանավորվածություններ ձեռք բերվեցին այն տնտեսվարողների հետ, որոնց ծրագրերն համապատասխանում են Հիմնադրամի աշխատակարգերին: Հանդիպման ընթացքում նաև ցուցադրվեց Հիմնադրամի վերաբերյալ նկարահանված ֆիլմը: