ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամին պատկանող ներքոնշյալ գույքերը աճուրդային եղանակով վաճառելու մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամին պատկանող ներքոնշյալ գույքերը աճուրդային եղանակով վաճառելու մասին
Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից 20.12.2021 թվականին ժամը 14։00-ին ք.Երևան, Ղազար Փարպեցի 22շ, բն 3 հասցեում կանցկացվի ստորև նշված անշարժ գույքերի աճուրդային եղանակով վաճառքը հետևյալ լոտերով.
ԼՈՏ 9.
Գույքի անվանում և նկարագիր |
Գնահատված շուկայական արժեքը (ՀՀ դրամ) |
Քանակը |
Ընդամենը շուկայական արժեքը (ՀՀ դրամ) |
Պահարան 150*45*71 |
16,256.34 |
1 |
16,256.34 |
Պահարան 59*65*75.5 |
7,490.89 |
1 |
7,490.89 |
Սեղան 55*45*75.5 |
6,296.47 |
1 |
6,296.47 |
Լոտի ընդհանուր արժեքը |
|
30,043.70 |
ԼՈՏ 10.
Գույքի անվանում և նկարագիր |
Գնահատված շուկայական արժեքը (ՀՀ դրամ) |
Քանակը |
Ընդամենը շուկայական արժեքը (ՀՀ դրամ) |
Սեղան 180*175*75 և տումբա 45*60*40 /սեղան-հավաքածու/ |
48,082.12 |
1 |
48,082.12 |
Լոտի ընդհանուր արժեքը |
|
48,082.12 |
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը,
բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ/ աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթուղթը (անդորրագիրը)։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ք.Երևան, Ղազար Փարպեցի 22շ, բն 3 հասցեով առձեռն կամ info@freda.am էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով՝ սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16։00-ն ընկած ժամանակահատվածում։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք մուծում են մասնակցության նախավճար, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը։ Մասնակցության նախավճարը ենթակա է վճարման Հիմնադրամի «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի 163007089275 հաշվեհամարին՝ մինչև աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնելը։
Սույն հայտարարությամբ նախատեսված աճուրդի օրը կարող է փոխվել և/կամ հետաձգվել՝ այդ մասին աճուրդի օրվանից ոչ պակաս երեք օր առաջ համապատասխան հայտարարություն կատարելու միջոցով։
Աճուրդում ներկայացված բոլոր լոտերի արժեքները ներկայացված են ԱԱՀ ներառյալ:
Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար աճուրդում հաղթող է համարվում է առավել բարձր գին վճարող մասնակիցը։
Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։
Աճուրդի անցկացման, լոտերի ծանոթացման և ուսումնասիրության համար կարող եք դիմել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամ՝ աշխատանքային օրերին 10։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում (հեռախոսահամար՝ 010-500-581)։