ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՖԻՆԱՆՍԱ- ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամ (FREDA) 2015թ-ի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով հայտարարում է անկախ աուդիտորական ընկերության մրցույթ
- Մրցույթի անցկացման հայտերի ներկայացման ժամանակահատված`
23/11/2015թ.-ից մինչև 04/12/2015թ. ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:00-ից մինչև 18:00
- Մրցույթի անցկացման ժամանակահատված`
07/12/2015թ.-ից մինչև 10/12/2015թ.
- Մրցույթի անցկացման և հայտերի ընդունման վայր`
ՀՀ, ք. Երևան, Սարյան 26/3
- Ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող հավակնորդ կազմակերպություններին ներկայացվող չափանիշներ
- Բանկի, վարկային կազմակերպության կամ ներդրումային հիմնադրամի աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Ընդ որում, բանկի, վարկային կազմակերպության կամ ներդրումային հիմնադրամի աուդիտի իրականացման 5 տարվա փորձի պահանջը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա (համաշխարհային հաշվապահական տեղեկագրում հրապարակված և http://firm-rangings.vrl-financial-news.com կայքում տեղադրված ցանկում ներառված ըստ եկամտաբերության` լավագույն 10 աուդիտորական կազմակերպություններ),
- Աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական):
- Աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է ունենան աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում:
- Մրցույթին մասնակցելու հայտերը ներկայացնելու պայմանները
Աուդիտորական կազմակերպությունը պարտավոր է մրցութային առաջարկությունները ներկայացնել երկու փաթեթով, հայերեն և անգլերեն լեզուներով.
- Տեխնիկական առաջարկի փաթեթ,
- Ֆինանսական առաջարկի փաթեթ:
Տեխնիկական փաթեթում աուդիտորական կազմակերպությունը ներկայացնում է.
- Գործարար համբավը և ծավալած գործունեությունն ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս,
- այն ընկերությունների ցանկը, որոնցում վերջին 3 տարում իրականացվել է աուդիտ,
- պատասխանատու աուդիտորի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ /վկայական/,
- աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսի աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և /կամ/ աուդիտորական որակավորման /օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ/ փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ /վկայական/ կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,
- աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները
- աուդիտային ստուգման և եզրակացության ներկայացման ժամկետները
- աուդիտային ստուգման օգտակարությունը և արդյունավետությունն աուդիտային ստուգում անցած ընկերություններում, որոնք խնդիրներ են ունեցել հարկային, բանկային և այլ մարմինների հետ /դատարաններում շահած հայցերի թիվը և պրոբլեմների տեսակը/:
Ֆինանսական փաթեթում աուդիտորական կազմակերպությունը ներկայացնում է`
- աուդիտային ծառայության արժեքը, ներառյալ հարկերը,
- այլ ծախսեր:
- Մրցույթի մասնակցության հայտերին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկ
- Իրավաբանական անձանց պեական ռեգիստրի վկայականի պատճենը,
- Պետական լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի պատճենն աուդիտային գործունեության վերաբերյալ,
- “Աուդիտորական գործունեության մասին” ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետով ամրագրված հատկանիշների բացակայության վերաբերյալ տեղեկանք,
- Աուդիտային աշխատանքներին մասնակցող աշխատակիցների “Էյ-Սի-Սի-Էյ”, “Սի-Փի-Էյ” և “Սի-Այ-Էս-Էյ” հաշվապահական որակավորման վկայականների պատճեները:
Փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու, կամ թերի ներկայացնելու դեպքում աուդիտորական կազմակերպությունը չի կարող մասնակցել մրցույթին:
- Մրցույթի հայտերի բացումը և արդյունքների ամփոփումը
Մրցույթին ներկայացված հայտերի բացումը և արդյունքների ամփոփումը, ինչպես նաև հետագայում մրցույթում հաղթողի հետ պայմանագիր կնքելու ժամկետները և պայմանները սահմանվում են Հիմնադրամի ներքին իրավական ակտերով:
Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամ (FREDA)
ՀՀ, 0002, ք. Երևան, Սարյան 26/3
Հեռախոս: (+37410) 500-581, 500-582
Ֆաքս: (+37410) 500-582
e-mail: info@freda.am
URL: www.freda.am