ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԴԵՐԸ ՀԳՏՏԶՀ ՀԱՃԱԽՈՐԴ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Կարևորելով Կորպորատիվ կառավարման համակարգի դերը ՀԳՏՏԶՀ հաճախորդ ընկերություններում հիմնադրամի կողմից 2019 թվականի մարտի 19-ին կազմակերպվեց երակողմ հանդիպում-քննարկում՝ Հիմնադրամի հաճախորդ ընկերությունների տնօրենների, ՀԳՏՏԶՀ և ՀԳՏՏԶՀ-ի կողմից նշանակված տնօրենների խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեց Կորպորատիվ կառավարման էությունը՝ սահմանելով, որ կորպորատիվ կառավարումը տնտեսական արդյունավետության և աճի բարելավման, ինչպես նաև ներդրողների վստահության ամրապնդման կարևոր տարր է: Այն նաև նպաստում է ընկերության գործունեության արդյունավետության, մրցունակության շահութաբերության բարձրացմանը: Ձևավորում հստակ կանոններ, պատասխանատվության և հաշվետվողականության համակարգեր:
Հանդիպման ընթացքում ծավալվեց մտքերի փոխանակում, որի ընթացքում Ընկերությունների ղեկավար մարմինները ևս կարևորեցին վերոնշյալ համակարգի դերը զարգացող ընկերություններում: Սույն հանդիպմանը իրենց մասնակցություններն են ունեցել ՀԳՏՏԶՀ հաճախորդ հանդիսացող հետևյալ ընկերությունները.
- ՛՛Սիս Նատուրալ ՛՛ ՓԲԸ
- ՛՛Եղեգնաձորի պահածոների գործարան՛՛ ՓԲԸ
- ՛՛Մեղրու պահածոների գործարահ՛՛ ՓԲԸ
- ՛՛Գոֆրոլայն՛՛ ՓԲԸ
- ՛՛Ատաստ Ֆուդ՛՛ ՍՊԸ
- ՛՛Ալկամար՛՛ ՍՊԸ
- ՛՛Գարբուշ՛՛ ՍՊԸ: