Թիրախային խումբ
Հիմնադրամի թիրախային խմբում ընդգրկվում են ՀՀ մարզերում գործող այն ձեռնարկությունները, որոնք զբաղվում են հետևյալ գործունեությամբ.
- Կաթնամթերքի վերամշակում,
- Մրգերի պահածոյացում,
- Բանջարեղենի պահածոյացում,
- Գինու արտադրություն,
- Ձկնաբուծություն և վերամշակում,
- Թռչնաբուծություն;
- Սառարանային տնտեսություն,
- Ջերմոցային տնտեսություն:
Ընկերության տեսակը
ՀԳՏՏԶՀ շեշտը դնում է հետևյալ առանձնահատկություններ ունեցող գյուղատնտեսական նշանակության ընկերությունների վրա՝
- Վերջիններս հանդիսանում են, կամ պատրաստակամ են վերափոխվել բաժնետիրական ընկրությունների, ինչը հնարավոր է դարձնում ՀԳՏՏԶՀ բաժնեմասնակցային ներդրումների իրականացումը,
- Հանդիսանում են մասնավոր սեփականություն,
- Պատրաստակամ են ներդնել թափանցիկ կորպորատիվ կառավարման մեխանիզմներ` հետևելով միջազգային լավագույն փորձին և համապատասխան հայկական օրենքներին,
- Բավարարում են հիմնական ֆինանսական կենսունակության և զարգացման ազդեցության չափանիշները,
- Ունեն բավարար փորձ և ցույցաբերում են պատշաճ, իրատեսական աճի հնարավորություն իրենց հիմնական գործողություններով,
- Պատրաստակամ են ընդունել ՀԳՏՏԶՀ տեխնիկական աջակցությունը՝ իրենց արժեշղթայի/ենթաոլորտի զարգացումը առավել դյուրին դարձնելու նպատակով,
- Պատրաստակամ են զարգացնել իրենց գործընթացները և ապրանքները, որպեսզի համապատասխանեն միջազգային որակի ստանդարտներին:
Համապատասխանության չափանիշները
Գործում են հետևյալ նախապայմանները (այս հատկանիշներից մեկին կամ ավելիին անհամապատասխանությունը չի հանգեցնում ներդրման դիմումի ավտոմատ կերպով մերժմանը, սակայն կարող է ազդել ՀԳՏՏԶՀ ներդրման գումարի կամ տեսակի վրա).
- Ընկերությունը գյուղական բնակչության հետ փոխկապված փոքր կամ միջին չափի ագրո բիզնեսով զբաղվող ընկերություն է,
- Ընկերությունը մասնավոր սեփականություն է և գրանցված է որպես Փակ Բաժնետիրական Ընկերություն,
- Ընկերությունը ունի թափանցիկ հաշվապահական հաշվառման համակարգ, ինչպես նաև վարում ու պատրաստում է ֆինանսական հաշվետվություններ համաձայն ՖՀՄՍ (դա հնարավոր է իրականացնել հաշվապահական հաշվառման գործառույթը այլ ընդունելի անկախ հաշվապահական ընկերությանը հանձնարարելով կամ ունենալով ընդունելի ներքին համակարգ),
- Ընկերության ֆինանսական հաշվետվությունները ենթարկվել են աուդիտի ներդրման դիմումը ներկայացնելու պահից առնվազն նախորդ երկու տարվա համար և ընկերությունն ունի առանց վերապահման կարծիք առնվազն մեկ տարվա համար,
- Ընկերությունը ունի հստակ և թափանցիկ կանոնների, գործելակերպի և գործընթացների համակարգ, որոնցով այն տնօրինվում է և վերահսկվում, ինչպես նաև ունի տնօրենների խորհուրդ, որը բավականաչափ անկախ է ընկերության ղեկավարությունից, որպեսզի իսկապես ներկայացնի բաժնետերերի շահերը,
- Ընկերությունը ունի առնվազն երեք տարվա փորձ և ներդրման դիմումը ներկայացնելու պահին նախորդող երեք տարվա կտրվածքով առնվազն երկու տարին գործել է շահույթով: