1Դուք դիմում եք հիմնադրամ:
Լրացրեք և հիմնադրամ ներկայացրեք դիմումի և հայտի ձևերը: Դիմումի և հայտի ձևերը կարող եք ստանալ ՀԳՏՏԶՀ-ի գրասենյակից կամ լրացնել ՀԳՏՏԶՀ-ի կայքում տեղադրված ձևերը:
2
Հիմնադրամի ներդրումային մասնագետը ստուգում է Ձեր ներկայացված ծրագրի նախնական համապատասխանությունը:
Ստանալով Ձեր դիմումը` հիմնադրամի ներդրումային մասնագետը կստուգի Ձեր պատկանելիությունը հիմնադրամի շահառուների դասին և արդյոք Ձեզ անհրաժեշտ ներդրումային գումարը համապատասխանում է հիմնադրամի սահմանաչափերին: Հիմնադրամի շահառուները և ներդրումային սահմանաչափերը նշված են ՀԳՏՏԶՀ-ի կայքի <<Ներդրումներ>> մասում: Կարճ ժամանակահատվածում Դուք կստանաք նախնական համապասխանության մասին կարծիքը: Բացասական կարծիքի դեպքում Ձեր դիմումը մերժվում է:
Ծրագրի նախնական համապատասխանության վերաբերյալ դրական կարծիք:
3
Ներդրումային մասնագետի կողմից այցելությունը Ձեր բիզնեսի վայր, փաստաթղթերի և տվյալների հավաքագրում:
Դրական նախնական կարծիքի դեպքում հիմնադրամի ներդրումային մասնագետը հավաքագրում է անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություններ, այցելում է Ձեր բիզնեսի վայրը` Ձեր ներկա և ծրագրավորված գործունեության վերաբերյալ ավելի ամբողջական պատկերացում ստանալու նպատակով:
4
Ծրագրի նախնական ուսումնասիրություն, իրագործելիության գնահատում, եզրակացության կազմում:
Նախորդ քայլում հավաքագրված տվյալների հիման վրա կատարվում է Ձեր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի նախնական իրագործելիության գնահատում և կազմվում է գնահատման եզրակացութուն: Բացասական եզրակացության դեպքում Ձեր դիմումը մերժվում է:
Դրական եզրակացություն Այո, Ոչ:
5
Due diligence հաշվետվության կազմում:
Ներդրումային ծրագրի նախնական իրագործելիության վերաբերյալ դրական եզրակացության դեպքում հիմնդրամի ներդրումային մասնագետի կողմից կատարվում է Due-diligence հետազոտություն և կազմվում է Due-diligence հաշվետվությունը: Due-diligence հետազոտությունը հիմնականում ներառում է պատմական և կանխատեսվող ֆինանսական տվյալների վերլուծություն, պայմանագրերի ուսումնասիրություն, Ձեր կողմից տրամադրված բիզնես ծրագրի ուսումնասիրութուն, կառավարման և իրավաբանական հարցերի ուսումնասիրություն: Բացասական Due-diligence հաշվետվության դեպքում Ձեր դիմումը մերժվում է:
Դրական եզրակացություն Այո, Ոչ:
6
Բիզնեսի գնահատում, հաշվետվության կազմում:
Դրական Due-diligence հաշվետվության դեպքում հիմնադրամը գնահատում է Ձեր բիզնեսի շուկայական արժեքը: Կազմվում է Բիզնեսի Գնահատման եզրակացություն: Բացասական Բիզնեսի Գնահատման եզրակացություն դեպքում Ձեր դիմումը մերժվում է:
7
Ներդրումայի Ծրագրի կազմում և ներկայացում ՆԿ:
Դրական Բիզնեսի գնահատման հաշվետվության դեպքում հիմնադրամի ներդրումային մասնագետը կազմում է ներդրումային ծրագիր, որը ներկայացվում է հիմնադրամի Ներդրումային Կոմիտեի քննարկմանը: Ներդրումային ծրագրի վերաբերյալ Ներդրումային Կոմիտեի բացասական կարծիք տրամադրելու դեպքում Ձեր դիմումը մերժվում է:
ՆԿ-ի կողմից դրական կարծիքի տրամադրում:
8
Ֆինանսավորման հաստատում և տրամադրում:
Ներդրումային կոմիտեի կողմից ներդրումային ծրագրի վերաբերյալ դրական կարծիք տրամադրելու դեպքում ֆինանսավորումը հաստատվում է և տրամադրվում:
9
Մոնիթորինգ:
Հիմնադրամի կողմից պարբերաբար կատարվում է Ձեր գործունեության մոնիթորինգ և Ձեզ տրամադրված ֆինանսավորման նպատակային օգտագործման ստուգում` Հիմնադրամի հետ համագործակցության ողջ ընթացքում:
10
Շահաբաժինների վճարում, փոխառության մայր գումարի և տոկոսների մարում:
Դուք կատարում եք շահաբաժինների վճարում, փոխառության մայր գումարի և տոկոսների մարումներ համաձայն պայմանագրերով սահմանված ժամանակացույցերի:
11
Բաժնետոմսերի ետգնում հիմնադրամից:
Միջինում 5-7 տարուց հետո հիմնադրամը ետ է վաճառում իր բաժնետոմսերը և դուրս է գալիս բաժնեմասնակցությունից: