Ներդրումային գործիքներ

ՀԳՏՏԶՀ-ն իրականացնում է բաժնեմասնակցային ներդրումներ, նախաներդրումային (միջանկյալ) ֆինանսավորում և տրամադրում է ստորադաս փոխառություններ:

Այն դեպքում, երբ բոլոր նախապայմանները կատարված են, հնարավոր է դիտարկել Ընկերությունում բաժնեմասնակցային ներդրման հնարավորությունը: Բացի բաժնեմասնակցային ներդրումից, մենք կարող ենք տրամադրել ստորադաս փոխառություն, որպեսզի աջակցենք ընկերությանը ֆինանսավորել վերջինիս շրջանառու միջոցները (ստորադաս փոխառություն կարող է տրամադրվել միայն այն հաճախորդ ընկերություններին, որոնցում ՀԳՏՏԶՀ-ն նախկինում կատարել է բաժնեմասնակցային ներդրում): Եթե ընկերությունը ամբողջությամբ չի կատարել բոլոր նախապայմանները, բայց ի վիճակի է և պարտավորվել է լրացնել այդ բացը, ապա կարող է դիտարկվել ընկերությանը նախաներդրումային (միջանկյալ) ֆինանսավորման տրամադրման հնարավորությունը:

Տարբեր ֆինանսական գործիքներում մեր ներդրումների սահմանաչափերն են`

Ֆինանսավորման գործիքներ

Կանոնադրական կապիտալում բաժնեմասնակցու-թյան տոկոս

Նվազագույն ներդրման գումար

Առավելագույն ներդրման գումար

Բաժնեմասնակցային ներդրում

25-45%

100 000 ԱՄՆ դոլար

500 000 ԱՄՆ դոլար

Ստորադաս փոխառություն

 

Ստորադաս փոխառության ընդհանուր գումարը չի կարող գերազանցել նույն ընկերության ներդրած սեփական կապիտալի գումարի 50%-ը։

Նախաներդրումային (միջանկյալ) ֆինանսավորում

 

100 000 ԱՄՆ դոլար

500 000 ԱՄՆ դոլար

 

ՀԳՏՏԶՀ իր ներդրումային պորտֆելի համար սահմանել է հետևյալ նվազագույն և առավելագույն շեմը (բացառությամբ ոչ ֆինանսական աջակցության)՝

  • Ընկերությունում ընդհանուր ներդրումը (ներառյալ բաժնեմասնակցային ներդրումը, նախաներդրումային (միջանկյալ) ֆինասավորումը և ստորադաս փոխառությունը) չի կարող գերազանցել ընկերության զուտ ակտիվների 45%-ը ՀԳՏՏԶՀ ներդրումից հետո, որը հաշվարկվում է ընդհանուր ակտիվներից հանելով ընդհանուր պարտավորությունները բացառությամբ ՀԳՏՏԶՀ նկատմամբ ունեցած պարտավորությունների,
  • Ընկերությունում ընդհանուր ներդրումը (ներառյալ բաժնեմասնակցային ներդրումը, նախաներդրումային (միջանկյալ) ֆինասավորումը և ստորադաս փոխառությունը) չի կարող գերազանցել ընկերության ակտիվների 1/3-ը ՀԳՏՏԶՀ ներդրումից հետո:

Գրավի նկատմանբ պահանջները

Ստորադաս փոխառությունները և նախաներդրումային (միջանկյալ) ֆինանսավորումը ապահովված են գրավով: Գրավը պետք է բավարարի հետևյալ պայմանները՝

  • Գրավի լիկվիդացիոն արժեքը պետք է կազմի փոխառության գումարի առնվազն 125%-ը (փոխառության գումարը չի կարող գերազանցել գրավի լիկվիդացիոն արժեքի 80%-ը),
  • Փոխառության ծավալի առնվազն 80% պետք է ապահովված լինի անշարժ գույքի գրավով և/կամ հիմնական միջոցներով,
  • Գրավի լիկվիդացիոն արժեքը ենթակա է վերագնահատման անշարժ գույքի շուկայում կտրուկ փոփոխությունների դեպքում, բայց ոչ պակաս քան 3 տարի մեկ անգամ,
  • Արդեն իսկ գրավադրված ակտիվներով ապահովման դեպքում գրավի պարտավորություններով չծանրաբեռնված արագ իրացվելի մեծություն է ընդունվում գրավի արագ իրացվելի արժեքի և 1.25 գործակցով բազմապատկված արդեն իսկ ապահովված պարտավորությունների (մայր գումար, կուտակված տոկոսներ, տուգանքներ և այլն) տարբերությունը: