Աշխատանքային հանդիպում ԳԶՄՀ ֆինանսավորմամբ Ուզբեկստանի Հանրապետությունում գործող երեք ծրագրերի ներկայացուցիչների հետ
Սույն թվականի նոյեմբերի 28-ին Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) գրասենյակում կայացավ աշխատանքային հանդիպում ՀԳՏՏԶՀ անձնակազմի և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) ֆինանսավորմամբ Ուզբեկստանի Հանրապետությունում գործող երեք ծրագրերի (Գյուղատնտեսության դիվերսիֆիկացման և արդիականացման ծրագիր, կաթնարդյունաբերության արժեշղթայի զարգացման ծրագիր և այգեգործության աջակցության ծրագիր) ներկայացուցիչների միջև:
Հանդիպման ընթացքում կողմերը միմյանց ներկայացրեցին իրենց ծրագրերի յուրահատկությունները, տվյալ երկրի օրենսդրական և տնտեսական առանձնահատկություններին համապատասխանելու նպատակով ներդրված նորարարական ֆինանսական գործիքները, ինչպես նաև տարբեր իրավիճակներում առաջացած խնդրահարույց հարցերի լուծման եղանակները:
Հետագա գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով՝ կողմերը համաձայնություն ձեռք բերեցին շարունակելու համագործակցությունը: