Ինչպես դիմել

Բեռնել դիմումի և հայտի ձևերը, լրացնել և ուղարկել:

Բեռնել
Calendar
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
       
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
       
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28      
       
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
       
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
       
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
       
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
       
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
       
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
       
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
       
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
       
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
       
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
       
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
       
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
       
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
       
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
       
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
       
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
       
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
       
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
       
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
       
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
       
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
       
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
       
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
       
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
       
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
       
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
       
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
       
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29      
       
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
       
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
       
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
       
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
       
Նորություններ
Բոլոր նորությունները
Քարտեզ

ԱՄՆ-ի և Հայաստանի գործարարները դիտարկում են գործակցության ուղիները ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան

Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Քալանթարյանը մասնակցեց 2016թ. մայիսի 18-ին Երևանում կայացած մեկօրյա գործարար համաժողովին, որի նպատակն էր ամերիկյան գործարարներին ներկայացնել  Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները: 

Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, Հայ-ամերիկյան առևտրային պալատի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Կոնվերս բանկի կողմից:

«Որպես դեսպան իմ գերակա խնդիրներից մեկը մեր երկկողմ տնտեսական կապերի զարգացումն է, — ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ միասին հանդես եկավ բացման խոսքով, — դեսպանատունը և էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերներն աշխատում են համատեղ կոմերցիոն կապերի ամրապնդման ուղղությամբ, ինչը երկուստեք շահավետ կլինի մեր երկու երկրների տնտեսությունների համար»:

US Breefing«Հեռահար գործարար կապեր ստեղծելու, փոխշահավետ ծրագրեր իրականացնելու և երկարաժամկետ ներդրումներ կատարելու տեսանկյունից չափազանց կարևոր է վստահելի գործընկերային հարաբերությունների առկայությունը: Նման միջոցառումները լուրջ խթան են տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, գործարարների համար նոր հնարավորությունների և նոր շուկաների բացահայտման համար», — նշել է Արծվիկ Մինասյանը և ավելացրել. «Վստահ եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման այս նոր փուլը կնպաստի հայկական և ամերիկյան գործարար համայնքների էլ ավելի սերտ և արդյունավետ համագործակցության խրախուսմանը, նոր փոխշահավետ գործարար կապերի հաստատմանը և համագործակցության նոր ոլորտների ուղենշմանը»:

Համաժողովին մասնակցում էին հայկական գործարար դաշտի առաջատարներ, ինչպես նաև տարածաշրջանում հաջողությամբ տնտեսավարող ու Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները դիտարկող տասնյակ ամերիկյան ընկերությունների գործադիր պաշտոնյաներ:

 Այս համաժողովն ամերիկյան գործարարներին թույլ տվեց լսել փորձագետների ու ֆինանսական հաստատությունների նկատառումները հայաստանյան ներդրումային հեռանկարների վերաբերյալ: ՀՀ պետական պաշտոնյաների կողմից ներկայացվեցին երկրի տնտեսական զարգացման գերակայությունները:

Օրվա ընթացքում հայ գործարարները հնարավորություն ունեցան նաև ամերիկյան գործընկերների հետ քննության առնելու հետագա գործընկերության ու գործարքների հեռանկարները:

Համաժողովին մասնակցելու համար Երևան էին ժամանել տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, էներգետիկայի, սպառողական ապրանքների, արտադրական և քիմիական արդյունաբերության ոլորտի տասնյակ ամերիկյան կորպորացիաների ներկայացուցիչներ, ինչը հայ գործարարներին հնարավորություն տվեց ծանոթանալ  հայտնի ամերիկյան ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են և ցանկանում են մուտք գործել ու ընդլայնել իրենց ներկայությունը հայաստանյան շուկայում: 

Մեկօրյա համաժողովի շրջանակում եղան զեկուցումներ ՀՀ էկոնոմիկայի նախարարության  և ՀՀ պետական այլ կառույցների, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ֆոնդային բորսայի, ՎԶԵԲ-ի, ԱՄՀ-ի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների կողմից:

Այս միջոցառումն իրականացվեց 2015թ. նոյեմբերին Հայ-ամերիկյան առևտրի ու ներդրումների խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Խորհուրդը ձևավորվել է 2015թ. մայիսին երկու երկրների միջև Առևտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո:SAM_5085

Համաժողովի մասնակիցներն ու հյուրերը հնարավորություն ունեցան սուրճի ընդմիջման ընթացքում համտեսելու Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հաճախորդ ընկերություններից մեկի՝ “Մեղրու պահածոների գործարան” ՓԲԸ-ի կողմից արտադրված մուրաբաները: