Ագրոլոգ ՓԲԸ-ի օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի պաշտոնական բացումը
Սույն թվականի հունիսի 30-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ) Դրամաշնորհային խոշոր ծրագրերից մեկի՝ Ագրոլոգ ՓԲԸ-ի օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:
Միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամը և իր հաճախորդ ընկերությունները՝ <<Մեղրու պահածոների գործարան>> ՓԲԸ-ն, <<Ջոննարհով>> ՍՊԸ-ն, <<Ատաստ Ֆուդ>> ՍՊԸ-ն և <<Սիս Նատուրալ>> ՓԲԸ-ն։
Բացման արարողությունից հետո մեկնարկեց մոտ 50 արտադրողների կողմից ներկայացված հայկական օրգանական արտադրանքի բացօթյա ցուցահանդես-վաճառքը: