sampin«Ջոննարհով» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականին։ 2013 թվականից ընկերությունը ակտիվորեն զբաղվում է պահածոյացված սնկերի արտադրությունով և հանդիսանում է Հայաստանում պահածոյացված սունկ արտադրող միակ ընկերությունը։ Ընկերության արտադրանքը ներկայումս բաղկացած է հետևյալ արտադրական խմբերից `շոգեխաշած սունկ, մարինադներ, պատրաստի ճաշեր և շոգեխաշած ապրանքներ: Ներկայումս հիմնական սպառողական շուկաները Հայաստանը և Վրաստանն են, ինչպես նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՌԴ արտահանման վերաբերյալ:

 


«Մեղրու Պահածոների Գործարան» ՓԲԸ-ն 4 զբաղվում է պահածոների արտադրությամբ և հանդիսանում Հայաստանում գործող ամենահին պահածոների գործարաններից մեկը: Ընկերությունը հանդիսանում է առաջատար պահածոների գործարան Սյունիքի մարզում, իսկ հանրապետության կտրվածքով հանդիսանում է թուզ վերամշակող հիմնական ընկերություններից մեկը: Ընկերությունը հիմնադրվել է 1930թ-ին, սեփականաշնորհվել է 1996-ին` որպես բաց բաժնետիրական ընկերություն: Ընկերության արտադրական հզորությունները տեղակայված են Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում: Ընկերությունը արտադրում է մրգերի մուրաբաներ, ջեմեր, օշարակներ, հյութեր և ընպելիքներ, որոնց գերակշռող մասը արտահանվում է ԱՄՆ, Ռուսաստան և Ուկրաինա: Ընկերությունը նախատեսում է ավելացնել իր արտահանման ծավալները և արտադրանքի տեսականին:


Untitled11

«Ագրոլոգ» ՓԲԸ-ն հանդիսանում է փոքր ձեռնարկություն, որը 2011 թվականից աշխատում է Աշտարակի գյուղատնտեսական արտադրության շուկայում: Հիմնական գործունեությունը սառնարանային տնտեսությունն էր և թարմ սննդի վերամշակումը, մասնավորապես, մրգերի, ինչպես նաև սառնարանային տարածքների վարձույթը: Այնուհետև Ընկերությունը 2015 թ.-ին սկսեց չրերի արտադրությունը, որը հիմնականում արտահանվում է մի շարք երկրներ`Վրաստան, Ռուսաստան և Ղազախստան: Փոքր քանակություն արտահավել է նաև Հորդանան և Ֆրանսիա: 2016 թ.-ին ընկերությունը սկսել է լայնացնել իր գործունեությունը: ԵՄ-ի  կողմից ֆինանսավորվող և Ավստրիայի Զարգացման Գործակալության կողմից իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (OASI) ծրագրի շրջանակներում, Ագրոլոգ ՓԲԸ-ին շնորհեց դրամաշնորհ` ֆինանսավորելու Աշտարակի օրգանական սննդի ուսումնական և արտադրական կենտրոնի ստեղծումը: Ծրագրի նպատակն է աջակցել ֆերմերներին, ովքեր հետաքրքրված են օրգանական գյուղատնտեսության ոլորտում, աջակցելով օրգանական սերտիֆիկացմանը, խորհրդատվության կազմակերպմանը, դասընթացների կազմակերպմանը և օրգանական գաղափարների և արտադրանքի առաջխաղացմանը, ինչպես նաև էկոտուրիզմի զարգացմանը, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան մասնակցելու Օրգանական սննդամթերքի արտադրությանն ու վերամշակմանը Հայաստանում միակ գործող օրգանական կենտրոնում, և, իհարկե, օրգանական սննդամթերքի արտադրությանը, մշակմանը և պահպանմանը: Ավելին…


Untitled2«365 Գրուպ» ՓԲԸ-ն գործում է գինեգործության ոլորտում, և իրականացնում է խաղողի և մրգային գինիների, թնդեցված գինիների և ծիրանի կոնյակի արտադրություն: Ընկերության արտադրանքը իրացվում է «365 Վայնս» ապրանքանիշի ներքո: Ընկերությունը իր գինեգործական գործունեությունը սկսել է ծավալել 2008թ.-ից: Ընկերության հիմնական շուկայական կենտրոնացումը Պինո տեսակի թնդեցված խմիչքի և մրգային գինիների գծով է, սպառողին առաջարկելով յուրօրինակ դիզայնուվ և արդեն ճանաչված ապրանքանիշով Passion de Pineau 2 և 10 տարեկան գինիներ: Ընկերությունը իր գործունեությունը ծավալում է Երևան, Աճառյան 40ա հասցեում գտնվող արտադրամասում: Ընկերությունը նախատեսում է ընդլայնել գործունեությունը, մասնավորապես` ընդլայնել արտադրանքի ծավալները ՀՀ շուկայում, մեծացնել արտահանման ծավալները ՌԴ և Ուկրաինա և կայունացնել շուկայում սեփական բրենդի դիրքերը:Ավելին…


«Սիս նատուրալ» ՓԲԸ-ն17 ստեղծվել է 2000թ.-ին: Ընկերությունը տեղակայված է Երևան քաղաքի մերձակայքում: Ընկերությանն են պատկանում “Յան”, “Սիս” և “Ջուսիս”` պրեմիում, միջին և միջանկյալ դիրք գրավող ապրանքանիշները: Ընկերության արտադրանքը հիմնականում վաճառվում է ներքին շուկայում, միևնույն ժամանակ տարեց տարի աճել են արտահանման ծավալները. այսպիսով 2011 թ. արտահանումը կազմել է ընդհանուր վաճառքների 25%-ը: Արտադրանքը հիմնականում արտահանվում է ԱՊՀ երկրներ (Թուրքմենիա, Ուկրաինա, Վրաստան), Արևմտյան Եվրոպա (Հունգարիա, Ֆրանսիա) և ԱՄՆ:Ավելին…

 


Gofroline«Գոֆրոլայն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին։ Ընտանեկան բիզնես է։ Այժմ զբաղվում է  ծալքավոր ստվարաթուղթի և դրանից պատրաստված կոնտեյների արտադրությամբ։ Ստվարաթուղթը խոշորագույն փաթեթավորման նյութ է աշխարհում: Դժվար է գտնել արտադրական տարածք, որտեղ ծալքավոր ստվարաթուղթը  չեն օգտագործվում: Ներկայումս ընդհանուր համաշխարհային միտում է օգտագործել ստվարաթուղթ, քանի որ այն վերամշակելի է, թեթև, էժան, հեշտությամբ բրենդավորվող և բավականաչափ ուժեղ փաթեթավորման հատկություններով:Ավելին…

 

 


Untitled«Ատաստ Ֆուդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին։ «Ատաստ Ֆուդ» ՍՊԸ-ի գործարանը գտնվում է Վերին Գետաշեն գյուղում: Ստեղծման օրից մինչ այս պահը ընկերությունը, առանց զգալի ընդհատումների, իրականացնում է տնտեսական գործունեություն: Ընկերությունը մասնագիտացած է պահածոյացված մթերքների, մուրաբաների, ջեմերի և այլնի արտադրության մեջ: Ընկերությունը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և արտադրում է շուրջ 45 ապրանքատեսակ( կոմպոտներ, ընկույզի մուրաբա, վարդի թերթիկների մուրաբա, ջեմեր, մարինադներ, մարինացված օկրա, խավիար, լեչո, աջիկա և այլն): Ավելին…

 


 

 «Արզնի Մսամթերք» ՓԲԸ20 հիմնադրվել է 2013թ.-ին: Ընկերությունը տեղակայված է Կոտայքի մարզում: Ընկերության հիմնական գործունեությունը սպանդանոցային ծառայությունների մատուցումն է: Սպանդանոցները, այդ թվում և “Արզնի Մսամթերք” ՓԲԸ-ն, կառուցվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ՊԳԿ-ի ծրագրի շրջանակներում: “Արզնի Մսամթերք” ՓԲԸ-ում շինարարական աշխատանքները սկսվել էին 2013թ. երկրորդ կեսին և շարունակվում էին ամբողջ 2014թ. ընթացքում: Սպանդանոցի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2014թ. դեկտեմբերին: “Արզնի Մսամթերք” ՓԲԸ-ն ՀԳՏՏԶՀ-ի տեխնիկական աջակցության բաղադրիչի շրջանակներում ստացել է ISO 22000 և HALAL սերտիֆիկացում և այսօր լիովին պատրաստ է մատուցել սպանդանոցային ծառայություններ:

 


 

downloadцц«Գարբուշ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին։ Հիմնադրման օրվանից առ ներկա պահը ընկերությունը իրականացնում է մանրաձկան և աճեցվող ձկան իրացում փոքր ձկնաբուծական տնտեսություններին: Ընկերությունը, հիմնվելով ներկայումս գործող արհեստական լճերում գործող ձկնաբուծական արտադրության վրա, ձգտում է ընդլայնել առկա արտադրական հզորությունները: Ընկերության արտադրանքի 75 — 80% — ը իրացվում է ներքին շուկայում, իսկ մնացած մասը արտահանվում է Վրաստան, Ղարաբաղ, և այլն: Ընկերությունը նախատեսում է ավելացնել արտահանման ծավալները, քանի որ ներկայումս արտասահմանյան երկրներում առկա է  տվյալ արտադրանքի իրացման մեծ շուկա:


 

2001772«Գեչի-15»ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին։ Ընկերությունը իրականացնում է անասնակերի արտադրության ծառայությունների մատուցում հիմնականում փոքր և միջին անասնապահական ֆերմաներին, այլ կերպ ասած, ընկերության հասույթը գոյանում է մատուցված ծառայությունների դիմաց հաճախորդների կողմից կատարվող վճարներից: Կատարվում է երկու տեսակի ծառայությունների մատուցում` էքստրուդացված կերի արտադրություն և անասնակերի աղալու և համասեռման ծառայություն: Որպես հումք օգտագործվում են պատվիրատուի կողմից բերված բաղադրամասերը և սննդային ու հանքային հավելումները: Ընեկերության կողմից նախատեսվող գործունեությունները դրականորեն են ազդում  անասնապահության զարգացման վրա։