ՀԳՏՏԶՀ-ի աջակցությունից օգտվելու համար դիմորդները պետք է լրացնեն դիմում և հայտ` նշելով սուբյեկտի մասին հիմնական տեղեկությունները և ակնկալվող աջակցության տեսակը: Դիմումի և հայտի ձևերը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք ստանալ ՀԳՏՏԶՀ-ի գրասենյակից կամ լրացնել մեր կայքում տեղադրված դիմումը և հայտը և ուղարկել info@freda.am հասցեով: Խնդրում ենք ի նկատի ունենալ այն փաստը, որ Դիմումի և Հայտի նպատակն է պարզել դիմորդի և ներկայացված ծրագրի նախնական համատասխանելիությունը: Հիմնադրամի պահանջներին նախնական համապատասխանելու դեպքում դիմորդից կպահանջվեն լրացուցիչ տեղեկություններ հետագա ուսումնասիրությունների համար: