Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամը (ՀԳՏՏԶՀ) հիմնադրվել է 2009 թվականի Հունվարի 8–ին “Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին” ծրագրի` “Գյուղական ֆինանսավորում” բաղադրիչի շրջանակներում: Հիմնադրամը իր ակտիվ գուծունեությունը սկսել է 2009 թ. սեպտեմբերի 1-ից: “Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին” ծրագիրը ստեղծվել է Հայաստանի կառավարության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) համատեղ աջակցությամբ: ՀԳՏՏԶՀ-ն առաջին ներդրումային հիմնադրամն է Հայաստանում, որն նորարարական ֆինանսական գործիքների միջոցով ներդրումներ է կատարում գյուղական ուղղվածություն ունեցող ՓՄՁ-ներում միաժամանակ տրամադրելով նաև կառավարչական աջակցություն, որն էլ հնարավորություն է ընձեռում ՓՄՁ-ներին բարելավել իրենց մրցակցային դիրքերը և դրանով էլ խթանել գյուղական տարածքների արագ զարգացմանը: ՀԳՏՏԶՀ-ի հիմնական խնդիրն է Հայաստանի գյուղական տարածքների զարգացման միջոցով նվազեցնել աղքատության մակարդակը երկրում: ՀԳՏՏԶՀ-ի կառավարման գլխավոր մարմինը ՀՀ Էկոնոմիկայի նախարարի գլխավորած Հոգաբարձուների խորհուրդն է: ՀԳՏՏԶՀ-ի ներդրումային որոշումները հաստատվում են Ներդրումային կոմիտեի կողմից, որն հանդիսանում է Հոգաբարձուների խորհրդին առընթեր գործող կոլեգիալ մարմին: